«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 oգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2000 թվականի N 516
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» N 703 որոշման, 2000 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 216 որոշման, 2000 թվականի մայիսի 12-ի «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 236 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
նշված որոշումներով հաստատված հանձնաժողովների կազմում Ա. Ասլիկյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Միքայելյանին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության պետ Հ. Դավթյանին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 236 որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում Կ. Ադոնցի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Գ. Նիկողոսյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |