«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 1998 թվականի N 698
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 145 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 87034 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով վերակազմավորելով «Գյումրիի ավտոնորոգում» բաց բաժնետիրական ընկերության (մասնավորեցվող գույքի կազմում ընդգրկել ընկերության տարածքում գտնվող անավարտ շինարարությունը 113,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 100 հազ. դրամ գնահատված արժեքով:
1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 81013 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 81013 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 64830 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 64830 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6021,1 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1523,5 հազ. դրամ,
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1064,9 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3024,6 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 408,1 հազ. դրամ,
որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով 300 հազ. դրամ:
1.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.6. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 140503 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության մեթոդով վերակազմավորելով «Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 134265 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 134265 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 134265 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 134265 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. «Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6238 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3426 հազ. դրամ,
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 354 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1585 հազ. դրամ,
որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով 1579 հազ. դրամ:
2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.6. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 7789 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զոդող» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Զոդամետ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 2605 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2605 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 2084 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2804 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Զոդող» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 5184,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 539,6 հազ. դրամ,
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2065,3 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 73,5 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 823,2 հազ. դրամ,
հաշվետու անձանց նկատմամբ` 608 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով 1074,9 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.6. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 27162 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Երևանի N 10 հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Արև 96» և «Ամբերդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին վարձակալության տրված պետական գույքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
4.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 10923 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 10923 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 10923 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 10923 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 16239 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2536 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 943 հազ. դրամ,
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1510 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4246 հազ. դրամ,
հաշվետու անձանց նկատմամբ` 3165 հազ. դրամ,
հիմնադիրների նկատմամբ` 313 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 123 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3403 հազ. դրամ:
4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
4.7. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. «Զովք» ԱԱՊՁ-ի գույքի կազմից առանձնացնել Գագարինի արտադրական բազայի գույքը:
5.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Զովք» ԱԱՊՁ-ի գույքի կազմից առանձնացված Գագարինի արտադրական բազայի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ դասային աճուրդով:
5.3. Սահմանել մասնավորեցվող պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը` 5182 հազ. դրամ:
5.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
5.5. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից վարձակալած, հաշվեկշռային մեթոդով 8963 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Միություն» ՎՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (մասնավորեցվող 204 քառ. մ մակերեսով շենքի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային 7 ուղղիչ գործակից):
6.2. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
7.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած, հաշվեկշռային մեթոդով 7116 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Արև 96» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
7.2. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
8.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած, հաշվեկշռային մեթոդով 6806 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ամբերդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
8.2. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի «Շիրակշին» ՊՁ-ի, «Երկաթբետոնե իրերի գործարան» ՓԲԸ-ի, «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» ՊՁ-ի կազմից գույք առանձնացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի N 261 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 145 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետում «Կումայրի հյուրանոցը» բառերը փոխարինել «Լենինական» հյուրանոցի 2-րդ մասնաշենքը» բառերով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 11-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |