«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«31» հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 1999 թվականի թիվ 487
ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի «ժգ» կետով և 3, 4, 5, 8, 9, 12, 15, 16, 19 հոդվածներով նախատեսված դեղագործական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ 14 հոդվածով նախատեսված դեղերի ոչնչացման գործի կանոնակարգման հարցերով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 31-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.10.2000, N 639 | 12.10.2000, թիվ 487 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|