Գլխավոր տեղեկություն
Համար
N 803
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.1998-24.06.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.1998

040.0803.16.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 1998 թվականի N 803
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 17670 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ջերմամատակարարման ստորաբաժանումը, կանաչապատման և բարեկարգման ստորաբաժանումները (եղվարդ քաղաքի փողոցներ, մայթեր, պուրակներ) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Եղվարդի քաղաքային համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 13-ի N 437 որոշման:

1.3. «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակարանային ֆոնդի ստորաբաժանումը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Եղվարդի քաղաքային համայնքին` հայեցողական իրավազորություններով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 2-ի N 116 որոշման:

1.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 10096 հազ. դրամ, որը համապատասխանում է 10096 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Եղվարդի քաղաքային համայնքին:

1.6. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 6664 հազ. դրամ է, որը համապատասխանում է 6664 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.7. «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 7574 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1424,9 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 787,1 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների գծով` 219,3 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 78,6 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտներ` 2976,2 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 901,5 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1186,4 հազ. դրամ:

1.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.10. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.12. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 321661 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Յոթերորդշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Յոթերորդշին» բաց բաժնետիրական ընկերության: (Ընկերության կազմում մասնավորեցվող ճաշարանը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով):

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 174738 հազ. դրամ, որը համապատասխանում է 174738 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 139790 հազ. դրամ է, որը համապատասխանում է 139790 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Յոթերորդշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 146923 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 90700 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3388 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1121 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 31364 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 20350 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 51562 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բերդի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Բերդի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 49522 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 49522 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 49522 հազ դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 49522 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. «Բերդի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2040,3 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1015,4 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 688,8 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 55,8 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 280,3 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 273,7 հազ. դրամ:

3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 99815 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասնագիտացված ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Մասնագիտացված ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 98197 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 98197 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 98197 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 98197 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Մասնագիտացված ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1618 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 101 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 276 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 6 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1235 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 88315 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տաշիրի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Տաշիրի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 86200 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 86200 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 86200 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 86200 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. «Տաշիրի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2115 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 726 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 664 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 165 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 16 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 143 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 401 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 263,7 հազ. դրամ:

5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 379754 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ստեփանավանի Արդկապ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ստեփանավանի «Արդկապ» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Ստեփանավանի Արդկապ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 36 բնակելի տնակները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ստեփանավանի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Ստեփանավանի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

6.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 138833 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 138833 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 111066 հազ. դրամ է, որը համապատասխանում է 111066 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.5. «Ստեփանավանի Արդկապ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 240921 հազ. դրամ, այդ թվում`

երկարաժամկետ փոխառություններ` 204003 հազ. դրամ (Համաշխարհային բանկի կողմից տրված վարկ).

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 20 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 19837 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4821 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1338 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 2524 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5 հազ. դրամ.

հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ` 2693 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 5680 հազ. դրամ:

6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 709765 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էլսարք» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Էլսարք» բաց բաժնետիրական ընկերության (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 67,84 տոկոս):

7.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 381508 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 381508 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 258815 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 258815 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. «Էլսարք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1988 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 328257 հազ. դրամ, այդ թվում`

երկարաժամկետ փոխառություններ` 268098 հազ. դրամ (Համաշխարհային բանկի կողմից տրված վարկ).

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 39810 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 5569 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 34 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3138 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 562 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 2 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 11044 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 10505,1 հազ. դրամ:

7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 27374 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս-1» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Մասիս-1» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 11417 հազ. դրամ, որը համապատասխանում է 11417 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 9134 հազ. դրամ է, որը համապատասխանում է 9134 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. «Մասիս-1» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 15956,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2358,2 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4869,3 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4403,6 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 2530 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1795,3 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 1795,3 հազ. դրամ:

8.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

8.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 499 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սպիտակի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Սպիտակի տպարան» բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 373 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 373 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 299 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 299 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. «Սպիտակի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 125,5 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 61,8 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 0,6 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 63,1 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 62,6 հազ. դրամ:

9.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

9.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.05.2004, N 825-Ն 24.06.2004, N 803
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան