«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2000 թվականի N 49
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 404 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության և դրա մարզային ստորաբաժանումների բանկային դեպոզիտային հաշիվները տնօրինվում են առանց նախահաշիվների` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության և դրա մարզային ստորաբաժանումների համար բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին» N 205 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված կարգին համապատասխան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 3-ից:
|
Ա. Սարգսյան |