Համաձայնեցված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
|
__________ Վ. Գաբրիելյան |
_____________Գ. Խաչատրյան |
19 հունվարի 2011 թ. |
1 փետրվարի 2011 թ. N 6 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԱՇԽԱՏՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30.09.1997թ., ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները դասվում են ծախսերի թվին: ՀՀ ԿԱ ՀՊԾ 02.04.2004թ. N 1-05/7-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 5.2 կետի «ժժ» ենթակետի համաձայն ծախսերի թվին են դասվում նաև գործառնական վարձակալության վերցված գույքի դիմաց վարձակալի կողմից կատարվող վարձավճարները: Համախառն եկամտից ծախսերը նվազեցվում են Օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան:
Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Կազմակերպության (գործատուի) կողմից վարձակալված և աշխատողի ժամանակավոր օգտագործմանը հանձնված բնակարանի համար գործատուի կողմից վճարվող վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը համարվում են եկամտի ստացման հետ կապված անհրաժեշտ ծախսեր միայն այն դեպքում, երբ գործատուի և վարձու աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է, որ վարձու աշխատողի վարձատրությունը ներառում է նաև վերոնշյալ ծախսերը: Այդ դեպքում, գործատուի կողմից կատարված վերոնշյալ ծախսերը համարվում են աշխատանքի վարձատրության մաս, որի նկատմամբ եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Այն դեպքում, երբ գործատուի և վարձու աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագրով ուղղակիորեն նախատեսված չէ, որ վարձու աշխատողի վարձատրությունը ներառում է նաև կազմակերպության կողմից վարձակալված և աշխատողի ժամանակավոր օգտագործմանը հանձնված բնակարանի համար գործատուի կողմից վճարվող վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը, ապա գործատուի կողմից կատարված վերոնշյալ ծախսերը չեն համարվում եկամտի ստացման հետ կապված անհրաժեշտ ծախսեր (անգամ աշխատանքային պայմանագրով գործատուի կողմից նման պարտավորություն ստանձնած լինելու դեպքում) և դիտարկվում են որպես վարձու աշխատողին անհատույց վճարվող եկամուտներ, որոնց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվում է եկամտահարկ: