«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 1999 թվականի N 82
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսության» պետական ձեռնարկությունը վերակազմակերպել «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 9027 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 որոշման համաձայն «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության գույքի կազմից առանձնացվել է բաղնիքի անավարտ շինարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
1.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 6536 հազ. դրամ , որը համապատասխանում է 6536 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքին:
1.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 4314 հազ. դրամ, որը համապատասխանում է 4314 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.6. «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2491,2 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 388,7 հազ. դրամ. անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1067,4 հազ. դրամ. հաշվետու անձանց նկատմամբ` 102,5 հազ. դրամ. տարբեր կրեդիտորների նկատմամբ` 282,1 հազ. դրամ. սոցիալական ապահովագրության գծով` 650,5 հազ. դրամ, որից` |
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 650,5 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները` մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 911621 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոտայքկոշ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Կոտայքկոշ» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնետոմսը կազմել է 60, 37 տոկոս):
2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 106648 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 106648 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 64383 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 64383 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. «Կոտայքկոշ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 804973,3 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 16472,8 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 220 հազ. դրամ.
կարճաժամկետ փոխառությունների գծով` 526942 հազ. դրամ.
ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ` 210776,8 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 12 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 15675 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 34839 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 35,7 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 35,7 հազ. դրամ:
2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայջրտնտ» հատուկ նշանակությամբ պետական ձեռնարկության առևտրաարտադրական դուստր ձեռնարկությունը վերակազմակերպել «Ջերտնտ առևտրաարդյունաբերական» պետական փակ բաժնետիրական ընկերության:
3.2. Հաշվեկշռային մեթոդով 59740 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջրտնտ առևտրաարդյունաբերական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ջրտնտ առևտրաարդյունաբերական» բաց բաժնետիրական ընկերության:
3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 47165 հազ. դրամ, որը համապատասխանում է 47165 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 47165 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 47165 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.5. «Ջրտնտ առևտրաարդյունաբերական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 12575 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6839 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 67 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3039 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 461 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 2169 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 2134 հազ. դրամ:
3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 6643 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ամասիայի բնակկոմունսան» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող լվացքատունը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 2-ի N 676 որոշմամբ «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվել են`
ա) 13 անավարտ շինարարության օբյեկտները (կաթսայատուն, ջերմոցանց, մսուր-մանկապարտեզ, 2 դպրոց, 8 բնակելի շենք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ամասիայի գյուղական համայնքին անհատույց օտարելու համար.
բ) հյուրանոցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 5980 հազ. դրամ, որը համապատասխանում է 5980 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ամասիայի գյուղական համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 2-ի N 676 որոշման:
4.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3947 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3947 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.5. «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 662,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 155,5 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 50 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 82,1 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 263,1 հազ. դրամ.
հաշվարկներ հաշվետու անձանց նկատմամբ` 30,5 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 76,4 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 4,9 հազ. դրամ:
4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:
4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 23805 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «ՄՆ Ընդ Ռ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «ՄՆ Ընդ Ռ» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 4040 հազ. դրամ, որը համապատասխանում է 4040 բաժնետոմսի յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 3232 հազ. դրամ, որը համապատասխանում է 3232 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. «ՄՆ Ընդ Ռ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 19764,8 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9667 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 9700,2 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 59,3 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 67,3 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 271 հազ. դրամ:
5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.7. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. «Վեդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ավտոկայանը և թողնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:
6.2. «Վեդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ՊԱԶ-672Մ մակնիշի ավտոբուսը (հաշվեկշռային արժեքը 43,03 հազ. դրամ, գնահատված արժեքը` 1259,5 հազ. դրամ, պետհամարանիշը` 33-76 ԱԴՕ) և սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
6.3. Հաշվեկշռային մեթոդով 138033 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վեդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վեդու ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:
6.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 131061 հազ. դրամ, որը համապատասխանում է 131061 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 131061 հազ. դրամ, որը համապատասխանում է 131061 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը 65531 հազ. դրամ:
6.7. «Վեդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6971,7 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1892,9 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 932,8 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 379,6 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 3069,7 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ 18,5 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 678,2 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 678,2 հազ. դրամ:
6.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
6.10. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.11. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
6.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով 62897 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վան Տրանս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վան Տրանս» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 62097 հազ. դրամ, որը համապատասխանում է 62097 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 49678 հազ. դրամ, որը համապատասխանում է 49678 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. «Վան Տրանս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 799,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 453,7 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 345,8 հազ. դրամ:
7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
7.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
7.7. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
7.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
7.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Երևանի քաղաքապետարանից վարձակալած հաշվեկշռային մեթոդով 1807 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը (72 քառ. մ. զբաղեցրած մակերեսով շենքը, որի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային 5 ուղղիչ գործակից) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Պլաստմասսա» արտադրական կոոպերատիվին:
8.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
9.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 21751 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Շիննորոգում» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
9.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
10.1. հաշվեկշռային մեթոդով 9749 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի «Մանկապարտեզի համալիր» (գ. Հայրավանք) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
10.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
10.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
10.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
10.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.1. Հաշվեկշռային մեթոդով 4772 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի Գայի անվան N 129 դպրոցին կից կառույցի (տրանսֆորմատորային ենթակայան, քաղ. Երևան, Հ. Քոչարի փող.) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
11.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 4772 հազ. դրամ:
11.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
11.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
11.5. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
11.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմանը կից ցանկի «ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն» բաժնից հանել 27-րդ կետը:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի N 314 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 676 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 17.1-ին կետում «26135» թիվը փոխարինել «27520» թվով.
բ) որոշման 17.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17.2. «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել սպորտային դահլիճը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ախուրյանի քաղաքային համայնքին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Ախուրյանի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր».
գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.3-րդ կետով.
«17.3. «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել պատվիրատուի շենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը».
դ) որոշման 17.3-րդ կետում «22214» թիվը փոխարինել «23600» թվով.
ե) որոշման 17.4-րդ կետում «17771» թիվը փոխարինել «18880» թվով.
զ) որոշման 17.3-17.7-րդ կետերը համապատասխանաբար համարել 17.4-17.8-րդ կետեր:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |