040.0277.03.05.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 1999 թվականի N 277
քաղ. Երևան
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միավորների միջազգային համակարգի միավորների կիրառման, դրանց անվանումների և պայմանանշանների մասին» N 260 որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մեծությունների միավորների և պայմանական սանդղակների կիրառման կանոնները (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Մեծությունների միավորների ԵՎ պայմանական սանդղակների կիրառման կանոնները
I. Մեծությունների միավորները կիրառելու կանոնները
1. Նորմատիվ փաստաթղթերում և հրատարակություններում մեծությունների արժեքներն արտահայտվում են ՍԻ միավորներով:
2. Չափման միջոցների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերում նշված չափման միջոցների աստիճանավորումն իրականացվում է ՍԻ միավորներով:
3. Եթե արտադրանքի բնութագրման համար թույլատրվում են տարբեր միավորներ, ապա կիրառվող մեծության միավորը որոշվում է արտադրողի և պատվիրատուի փոխհամաձայնությամբ:
4. Այլ երկրների հետ համագործակցության միջազգային կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու ժամանակ, ինչպես նաև արտահանվող արտադրանքի վերաբերյալ նորմատիվ տեխնիկական և այլ փաստաթղթերում կիրառվում են մեծությունների միավորների միջազգային պայմանանշանները:
5. Տարբեր արտադրանքի և իրերի նորմատիվային, տեխնիկական, կոնստրուկտորական, տեխնոլոգիական փաստաթղթերում, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերում, եթե դրանք նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար, կիրառվում են մեծությունների միավորների միջազգային կամ հայերեն պայմանանշանները:
Անկախ այն բանից, թե չափման միջոցների վերաբերյալ փաստաթղթերում մեծությունների միավորների ինչպիսի պայմանանշաններ են օգտագործված, չափման միջոցների ցուցանակներում և սանդղակների վրա կիրառվում են մեծությունների միավորների միջազգային պայմանանշանները:
6. Տպագրական հրատարակություններում թույլատրվում է կիրառել մեծությունների միավորների միջազգային կամ հայկական պայմանանշանները: Միաժամանակ մեծությունների միավորների երկու տեսակի պայմանանշանների կիրառումը նույն հրատարակությունում չի թույլատրվում (բացառությամբ մեծությունների միավորների մասին հրատարակությունների, բառարանների):
II. Մեծությունների չափայնության ԵՎ միավորների պայմանանշանները գրելու կանոնները
7. Մեծությունների չափայնությունը գրվում է լատիներեն գլխատառերով` ուղիղ տպատառերով:
8. Մեծությունների արժեքները գրելիս կիրառվում են միավորների տառային պայմանանշանները կամ հատուկ նշաններ (...Օ , ...I , ...II ), ընդ որում, սահմանվում է տառային պայմանանշանների երկու տեսակ` միջազգային (լատիներեն կամ հունարեն տառերով) և հայերեն` (հայերեն տառերով):
9. Մեծությունների միավորների տառային պայմանանշանները տպագրվում են ուղիղ տառերով: Միավորների պայմանանշաններում կետը, որպես կրճատման նշան, չի դրվում:
10. Մեծությունների միավորների պայմանանշանները գրվում են մեծությունների թվային արժեքից հետո մեկ տողի վրա, առանց տողադարձի: Արժեքի վերջին թվանշանի և միավորի պայմանանշանների միջև պետք է թողնել բացակ, որը պահպանվում է տվյալ տիպի ու չափի տառատեսակների համար.
ճիշտ է |
սխալ է |
|
|
80 % |
80% |
20 0C |
200 C, 200 C |
Բացառություն են կազմում հատուկ նշանի տեսքով տողից վերև բարձրացված պայմանանշանները: Դրանց առջև բացակ չի թողնվում.
ճիշտ է |
սխալ է |
|
|
11. Մեծության թվային արժեքի մեջ տասնորդական կոտորակի առկայության դեպքում միավորի պայմանանշանը գրվում է բոլոր թվանշաններից հետո.
ճիշտ է |
սխալ է |
|
|
5,758 0 կամ 50 45,481 |
50,758 կամ 50 451,48 |
50 451 28,811 |
50451 2811 ,8 |
12. Մեծությունների միավորների արժեքները սահմանային շեղումներով նշելիս սահմանային շեղումները վերցվում են փակագծերի մեջ, իսկ միավորի պայմանանշանը դրվում է փակագծից հետո, ինչպես նաև` և թվային արժեքից հետո, և սահմանային շեղումից հետո.
ճիշտ է |
սխալ է |
|
|
50 գ ± 1 գ |
50 ± 1գ |
Եթե շարադրանքում բերվում են մի շարք թվային արժեքներ, որոնք արտահայտված են մեծության միևնույն միավորով, ապա այդ միավորի պայմանանշանը դրվում է միայն վերջին թվանշանից հետո (օրինակ` 5,9; 8,5; 10,0; 12,0 մմ), իսկ եթե անհրաժեշտ է նշել մեծության արժեքների տիրույթը, ապա միավորի պայմանանշանը դրվում է վերջին թվանշանից հետո (օրինակ` 5-ից մինչև 20 կգ):
13. Բանաձևերում մեծությունների նշանակումները բացատրելիս թույլատրվում է կիրառել միավորների պայմանանշանները: Միավորների պայմանանշանների տեղադրումը նույն տողի վրա, բանաձևի հետ, որը տառերի տեսքով արտահայտում է կախվածությունը միավորների միջև կամ դրանց թվային արժեքների միջև, չի թույլատրվում.
ճիշտ է |
սխալ է |
V = 3,6s/t, |
V = 3,6 s/t, կմ/ժ, |
որտեղ v-ն արագությունն է, կմ/ժ |
որտեղ s-ը ճանապարհն է, մ |
s-ը` ճանապարհը, մ |
t-ն` ժամանակը, վ |
t-ն` ժամանակը, վ |
14. Արտադրյալի մեջ մտնող միավորների տառային պայմանանշաններն իրարից բաժանվում են կետերով, որպես բազմապատկման նշաններ: Թույլատրվում է արտադրյալի մեջ մտնող միավորների տառային պայմանանշաններն իրարից բաժանել բացակներով, եթե դա թյուրիմացության չի հանգեցնում.
ճիշտ է |
սխալ է |
|
|
Պա.վ |
Պավ |
15. Միավորների տառային պայմանանշանների հարաբերության դեպքում որպես բաժանման նշան դրվում է հորիզոնական կամ թեք գիծ: Թույլատրվում է դա նշել արտադրյալի տեսքով աստիճան բարձրացված (դրական կամ բացասական).
ճիշտ է |
սխալ է |
|
|
Վտ |
Վտ |
16. Որպես բաժանման նշան թեք գծի օգտագործման դեպքում միավորների պայմանանշանները համարիչում և հայտարարում գրվում են նույն տողում, միավորների պայմանանշանների արտադրյալը հայտարարում վերցվում է փակագծերի մեջ:
ճիշտ է |
սխալ է |
|
|
Վտ / (մ . Կ) |
Վտ/մ.Կ |
17. Մեծության ածանցյալ միավորը նշելիս, եթե դա բաղկացած է երկու և ավելի միավորներից, չի թույլատրվում տառային պայմանանշաններն ու միավորների անվանումները համակցել, այսինքն, գրել միավորներից մեկի պայմանանշանը, իսկ մյուսի` անվանումը.
ճիշտ է |
սխալ է |
|
|
80 կիլոմետր ժամում |
ժամում 80 կմ |