«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 1999 թվականի N 43
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության առանձին բյուջետային հիմնարկների կազմակերպական-իրավական ձևի ճշգրտման ընթացքում դրանց բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին» N 405 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 17-ի N 637 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բուժգույքի երկարատև պահպանության վարչության» բառերը.
բ) նույն կետում «1998 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «1999 թվականի մարտի 31-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |