«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
17 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 1997 թվականի N 514
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ (ԻՐԱՑՄԱՆ) ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՈՒ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1997 թվականի հուլիսի 1-ից մինչև 1998 թվականի հունվարի 1-ը`
ա) էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական ու ջերմային էներգիայի, բնական գազի տեղափոխման, բաշխման (իրացման) գործարքների և գործառնությունների, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրի ու ջրահեռացման ծառայությունների իրացումից հասույթը որոշել դրանց դիմաց ստացված վճարումների պահով.
բ) կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 72-րդ կետի գործողությունը` էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական ու ջերմային էներգիայի, բնական գազի տեղափոխման, բաշխման (իրացման) գործարքների և գործառնությունների, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրի ու ջրահեռացման ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահի որոշման մասով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |