ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
________________ Տ. Դավթյան
2 օգոստոսի 2010 թ. N 515-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
________________ Գ. Խաչատրյան
14 հուլիսի 2010 թ. N 7 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՈՐՈՇԱԿԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14.05.1997թ., ՀՕ-118) 14-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա պետության տարածք մատուցվող փոստային և էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում այդ պետության տարածքը։ Օտարերկրյա պետության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք մատուցվող փոստային և էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքը»։ Նույն օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ է կիրառվում «այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում»:
Որոշակի թողունակությամբ կապուղիների կազմակերպման ծառայությունների ԱԱՀ-ով հարկման հետ կապված օրենքի դրույթների տարընթերցումը բացառելու նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիրքորոշումը` պաշտոնապես պարզաբանում ենք.
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող երկու կետերի միջև որոշակի թողունակությամբ Հայաստանի տարածքով տարանցվող կապուղիների կազմակերպման այն ծառայությունների մատուցման վայրը, որոնք մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն վարող չգրանցված օտարերկրյա անձանց, Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում: Այդ ծառայությունների նկատմամբ, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան, կիրառելի է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|