ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 մարտի 2010 թ. |
թիվ 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարը՝ նշելով, որ որոշ բանկեր ոսկու գրավի դիմաց ֆիզիկական անձանց վարկեր տրամադրելու մասին պայմանագրերը «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) իմաստով կրեդիտավորման պայմանագրեր չեն դիտում։
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, քննարկելով Ֆինանսական համակարգի հաշտարարի դիմումը և հաշվի առնելով Օրենքի 2-րդ հոդվածի պարզաբանման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ վարկային պայմանագիրը որպես կրեդիտավորման պայմանագիր որակելու համար վարկի վերադարձելիությունն ապահովող միջոցի (մասնավորապես՝ ոսկու գրավի) առկայությունը կամ բացակայությունը կամ դրա տեսակը նշանակություն չունեն։ Հետևաբար, Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, կրեդիտավորման պայմանագիր համարվող պայմանագիրը պետք է համապատասխանեցվի Օրենքի պահանջներին, եթե անգամ Կրեդիտն ապահովված է ոսկու գրավով։
Սույն պաշտոնական պարզաբանումը վերաբերում է բացառապես Օրենքին և երբևէ չի կարող մեկնաբանվել որպես արժութային կամ որևէ այլ օրենսդրության պարզաբանում։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|