040.0237.19.04.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
19 ապրիլի 1999 թվականի N 237
քաղ. Երևան
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել` ելնելով 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնվող` համապատասխան պաշտոններ զբաղեցնող զինծառայողների դրամական բավարարման չափերից:
2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են պաշտոնային դրույքը, զինվորական կոչման դրույքը և երկարամյա ծառայության համար նշված դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելավճարները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշմամբ:
3. Սահմանել, որ մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում սննդի փոխհատուցման գումարները:
4. Զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկումը կատարում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենսաթոշակներ նշանակող ստորաբաժանումները:
5. Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարումը կատարել հետևյալ ժամկետներում`
ա) մինչև 1995 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողներին 1999 թվականի հոկտեմբերի 1-ից.
բ) 1995-1998 թվականների ընթացքում կենսաթոշակի անցած զինծառայողներին` 2000 թվականի հունվարի 1-ից:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի արդյունքներով, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մինչև 1995 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները 1999 թվականի հոկտեմբերի 1-ից վճարելու համար պահանջվող գումարների ֆինանսական աղբյուրների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.12.1999, N 759 | 27.12.1999, N 237 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|