«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 1999 թվականի N 97
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ».
բ) որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով».
գ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`
2-րդ կետում «Սաունաների կազմակերպում» բառերը փոխարինել «Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում» բառերով.
3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 կետով.
«31. | «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». | 1 մարտի 1999 թ. |
4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով. | ||
«ա1) | «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». | 1 մարտի 1999 թ. |
4-րդ կետի «գ» ենթակետում «բարերի և ճաշարանների» բառերը փոխարինել «բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների» բառերով. 4-րդ կետի «դ» ենթակետում «դեղատների կազմակերպում» բառերը փոխարինել «դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում» բառերով. 5-րդ կետի «բ» ենթակետում «բարերի և ճաշարանների» բառերը փոխարինել «բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների» բառերով. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով. | ||
«ա1) | «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». | 1 ապրիլի 1999 թ. |
6-րդ կետի «բ» ենթակետում «դեղատների կազմակերպում» բառերը փոխարինել «դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում» բառերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |