«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
«20» մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 1998 թվական թիվ 192
ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի (Հայխնայբանկի) վերակառուցման ծրագրի մասին» թիվ 201 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայխնայբանկի տնօրինության տակ գտնվող շենքերի և տարածքների ցանկը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի շենքերն ու տարածքները վաճառել Հայխնայբանկին` համաձայն թիվ 2 հավելվածի` դրանց գնահատումներն իրականացնելով «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին և Հայխնայբանկին` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման թիվ 2 հավելվածում նշված շենքերի ու տարածքների վաճառքի գործարքի ձևակերպման աշխատանքները:
4. Հայխնայբանկին` մինչև 1998 թվականի ապրիլի 15-ը ավարտել սույն որոշման թիվ 1 և 2 հավելվածներում նշված շենքերի` սահմանված կարգով իր հաշվեկշռում ընդունման և անշարժ գույքի պետական գրանցման աշխատանքները:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշմանը համապատասխան շենքերի ու տարածքների վաճառքից ստացվող գումարի հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնել Հայխնայբանկի կանոնադրական հիմնադրամը` կանոնադրական հիմնադրամի նոր չափերը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
6. Հայխնայբանկի կողմից վարձակալվող տարածքների վարձակալական վճարի չափը որոշել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգի մասին» թիվ 82 որոշմանը համապատասխան:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 20-ից:
Հավելված թիվ 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
թիվ |
Մասնաճյուղի, գործառնական գրասենյակի անվանումը |
Զբաղեցրած ընդ. մակերեսը (քառ. մ) |
Հասցեն |
1 |
2 |
3 |
4 |
Արագածոտնի մարզ |
|||
1. |
Աշտարակի թիվ 01 գ. գ. |
250 |
քաղ. Ապարան, Մարշալ Բաղրամյան 14 |
2. |
Թալինի մասնաճյուղ |
420 |
քաղ. Թալին, Տերյան 15 |
Արարատի մարզ |
|||
3. |
Արարատի թիվ 02 գ.գ. |
24 |
գ. Ոսկետափ |
4. |
Արտաշատի մասնաճյուղ |
615 |
քաղ. Արտաշատ, Երևանյան 9 |
5. |
Արտաշատի թիվ 01 գ.գ. |
65 |
քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող. |
6. |
Արտաշատի թիվ 02 գ.գ. |
40 |
Արտաշատ, Արազու 14 |
Արմավիրի մարզ |
|||
7. |
Արմավիրի թիվ 01 գ.գ. |
36 |
քաղ. Մեծամոր |
Գեղարքունիքի մարզ |
|||
8. |
Գավառի թիվ 02 գ.գ. |
100 |
քաղ. Գավառ, Ազատության 19 ա |
9. |
Մարտունու մասնաճյուղ |
460 |
քաղ. Մարտունի, Սայաթ-Նովա 39 |
10. |
Սևանի թիվ 01 գ.գ. |
72 |
քաղ. Սևան, Նաիրյան 4 |
11. |
Սևանի թիվ 02 գ.գ. |
214 |
քաղ. Ճամբարակ |
12. |
Վարդենիսի թիվ 01 գ.գ. |
30 |
գ. Լուսակունք |
Լոռու մարզ |
|||
13. |
Թումանյանի թիվ 01 գ.գ. |
80 |
քաղ. Ալավերդի, Սանահին-Սարահարթ |
14. |
Վանաձորի թիվ 01 գ.գ. |
88 |
քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 53 |
15. |
Վանաձորի թիվ 02 գ.գ. |
110 |
քաղ. Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի 52 |
16. |
Վանաձորի թիվ 03 գ.գ. |
քաղ. Վանաձոր, Թումանյան 8 | |
Կոտայքի մարզ |
|||
17. |
Կոտայքի թիվ 01 գ.գ. |
60 |
քաղ. Բյուրեղավան |
18. |
Հրազդանի մասնաճյուղ |
480 |
քաղ. Հրազդան, Կենտրոն, 6 |
19. |
Հրազդանի թիվ 01 գ.գ. |
80 |
քաղ. Հրազդան, Միկրոշրջան, 22 |
20. |
Հրազդանի թիվ 02 գ.գ. |
180 |
քաղ. Չարենցավան, 4-րդ թաղ., 4 |
Շիրակի մարզ |
|||
21. |
Գյումրիի թիվ 01 գ.գ. |
34 |
քաղ. Գյումրի, Գորկու 104 |
22. |
Գյումրիի թիվ 02 գ.գ. |
20 |
քաղ. Գյումրի, Սայաթ-Նովայի 7 |
23. |
Գյումրիի թիվ 03 գ.գ. |
100 |
քաղ. Գյումրի, Կիրովի 3 |
24. |
Գյումրիի թիվ 04 գ.գ. |
480 |
քաղ. Գյումրի, Սևակի 1 |
Սյունիքի մարզ |
|||
25. |
Գորիսի մասնաճյուղ |
423 |
քաղ. Գորիս, Սյունիքի 14 |
26. |
Մեղրու թիվ 01 գ.գ. |
62 |
քաղ. Ագարակ, Սայաթ-Նովայի 9 |
Վայոց ձորի մարզ |
|||
27. |
Եղեգնաձորի մասնաճյուղ |
481 |
քաղ. Եղեգնաձոր, Մոմիկի 6 |
28. |
Եղեգնաձորի թիվ 01 գ.գ. |
155 |
քաղ. Վայք, Շահումյան 100 |
29. |
Եղեգնաձորի թիվ 02 գ.գ. |
50 |
քաղ. Ջերմուկ, Շահումյան 10 |
քաղ. Երևան |
|||
30. |
Արաբկիրի մասնաճյուղ |
158 |
Ազատության 20, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնք |
31. |
Արաբկիրի թիվ 01 գ.գ. |
36 |
Կոմիտասի 41, Արաբկիրի թաղային համայնք |
32. |
Արաբկիրի թիվ 03 գ.գ. |
65 |
Բաղրամյան 56, Արաբկիրի թաղային համայնք |
33. |
Էրեբունու մասնաճյուղ |
399 |
Տիգրան Մեծի 48, Էրեբունի թաղային համայնք |
34. |
Էրեբունու թիվ 01 գ.գ. |
65 |
Էրեբունու 31, Էրեբունի թաղային համայնք |
35. |
Էրեբունու թիվ 02 գ.գ |
25 |
Էրեբունու 3, Էրեբունի թաղային համայնք |
36. |
Էրեբունու թիվ 03 գ.գ |
90 |
Ավանեսովի 8/3, Էրեբունի թաղային համայնք |
37. |
Խորհրդային մասնաճյուղ |
345 |
Իսահակյան թաղ., Բաբաջանյան 1/1 ա, Ավան թաղային համայնք |
38. |
Խորհրդային թիվ 01 գ.գ. |
61 |
Դրոյի 15, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնք |
39. |
Խորհրդային թիվ 02 գ.գ. |
27 |
Ազատության 2, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնք |
40. |
Խորհրդային թիվ 03 գ.գ |
63 |
Վերին Զեյթուն, Երիտասարդության 1-ին նրբ., 33, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնք |
41. |
Խորհրդային թիվ 05 գ.գ. |
87 |
Զաքարիա Քանաքեռցու 123, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնք |
42. |
Խորհրդային թիվ 06 գ.գ |
60 |
Նորքի 1-ին զանգվ., 68, Նոր-Նորք թաղային համայնք |
43. |
Խորհրդային թիվ 07 գ.գ |
66 |
Նորքի 2-րդ զանգվ., 64, Նոր-Նորք թաղային համայնք |
44. |
Խորհրդային թիվ 08 գ.գ. |
80 |
Նորքի 4-րդ զանգվ., 1-ին հատված, 31, Նոր-Նորք թաղային համայնք |
45. |
Խորհրդային թիվ 09 գ.գ |
85 |
Նորքի 5-րդ զանգվ., 14, Նոր-Նորք թաղային համայնք |
46. |
Խորհրդային թիվ 010 գ.գ |
120 |
Նորքի 5-րդ զանգվ., 14, Նոր-Նորք թաղային համայնք |
47. |
Խորհրդային թիվ 012 գ.գ. |
270 |
Նորքի 2-րդ զանգվ., Գայի 23/24, Նոր-Նորք թաղային համայնք |
48. |
Խորհրդային թիվ 013 գ.գ |
65 |
Նորքի 9-րդ զանգվ., 3, Նոր-Նորք թաղային համայնք |
49. |
Մաշտոցի մասնաճյուղ |
256 |
Դավթաշեն, 1-ին թաղ., 40, Դավթաշեն թաղային համայնք |
50. |
Մաշտոցի թիվ 01 գ.գ. |
65 |
Հալաբյան 9/1, Աջափնյակ թաղային համայնք |
51. |
Մաշտոցի թիվ 02 գ.գ. |
55 |
Շինարարների 25 , Աջափնյակ թաղային համայնք |
52. |
Մաշտոցի թիվ 03 գ.գ. |
75 |
Լենինգրադյան 48, Աջափնյակ թաղային համայնք |
53. |
Մաշտոցի թիվ 04 գ.գ. |
55 |
Մարգարյան 18, Աջափնյակ թաղային համայնք |
54. |
Մաշտոցի թիվ 06 գ.գ. |
154 |
Նորաշեն 24, Աջափնյակ թաղային համայնք |
55. |
Մյասնիկյանի մասնաճյուղ |
360 |
Ե. Քոչարի 23, Կենտրոն թաղային համայնք |
56. |
Մյասնիկյանի թիվ 01 գ.գ. |
100 |
Կորյունի 6, Կենտրոն թաղային համայնք |
57. |
Շահումյանի մասնաճյուղ |
350 |
Սեբաստիայի 14, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք |
58. |
Շահումյանի թիվ 01 գ.գ. |
15 |
գ. Հաղթանակ, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք |
59. |
Շահումյանի թիվ 03 գ.գ. |
100 |
Կուրղինյան 10/4, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք |
60. |
Շահումյանի թիվ 04 գ.գ. |
40 |
Իսակովի 4/2, Կենտրոն թաղային համայնք |
61. |
Շահումյանի թիվ 07 գ.գ. |
110 |
Հ/Ա թաղ., 161, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք |
62. |
Շահումյանի թիվ 08 գ.գ. |
78 |
Րաֆֆու 83, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք |
63. |
Շենգավիթի մասնաճյուղ |
264 |
Արշակունյաց 49, Շենգավիթ թաղային համայնք |
64. |
Շենգավիթի թիվ 01 գ.գ. |
69 |
Բագրատունյաց 13, Շենգավիթ թաղային համայնք |
65. |
Շենգավիթի թիվ 02 գ.գ. |
68 |
Գարեգին Նժդեհի 8, Շենգավիթ թաղային համայնք |
66. |
Շենգավիթի թիվ 06 գ.գ. |
150 |
Արշակունյաց 54/1, Շենգավիթ թաղային համայնք |
67. |
Շենգավիթի թիվ 07 գ.գ |
100 |
Բագրատունյաց 22, Շենգավիթ թաղային համայնք |
68. |
Սպանդարյանի թիվ 03 գ.գ. |
20 |
Մեսրոպ մաշտոցի 20, Կենտրոն թաղային համայնք |
69. |
Սպանդարյանի թիվ 05 գ.գ. |
25 |
Մովսես Խորենացու 26, Կենտրոն թաղային համայնք |
70. |
Սպանդարյանի թիվ 07 գ.գ. |
201 |
Մեսրոպ Մաշտոցի 10, Կենտրոն թաղային համայնք |
71. |
Սպանդարյանի մասնաճյուղ |
385 |
Դեղատան 2, Կենտրոն թաղային համայնք |
Հավելված թիվ 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
թիվ |
Մասնաճյուղի, գործառնական |
Զբաղեցրած ընդ. |
Հասցեն |
Նախկին |
Արագածոտնի մարզ |
||||
1. |
Աշտարակի թիվ 02 գ.գ. |
200 |
գ. Ծաղկահովիտ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի |
Արարատի մարզ |
||||
2. |
Արարատի մասնաճյուղ |
480 |
քաղ. Վեդի, Արարատյան 70 |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
Կոտայքի մարզ |
||||
3. |
Կոտայքի թիվ 03 գ.գ. |
200 |
քաղ Եղվարդ, Երևանյան 5 |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
Շիրակի մարզ |
||||
4. |
Գյումրիի թիվ 08 գ.գ. |
87 |
քաղ. Մարալիկ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
Տավուշի մարզ |
||||
5. |
Իջևանի մասնաճյուղ |
486 |
քաղ. Իջևան, Շահումյան 10 |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
Քաղ. Երևան | ||||
6. |
Խորհրդային թիվ 14 գ.գ. |
72 |
Աճառյան 1-ին փակ., 3, Ավան |
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն |
7. |
Մաշտոցի թիվ 05 գ.գ. |
550 |
Մազմանյան 5 |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
8. |
Գլխավոր գրասենյակ |
600 |
Նալբանդյան 46 |
ՀՀ կառավարության աշխատակազմ |