«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
7 մայիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1997 թվականի N 126
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայնավթամթերք» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայնավթամթերք» պետական ձեռնարկությունը հատուկ նշանակության պետական ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 27-ի «Վառելիքի գնման, ներմուծման և վաճառքի կառավարման համակարգի մասին» N 191 որոշմամբ:
2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայնավթամթերք» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն, կրճատ` «Հայնավթամթերք» ՀՆՊՁ:
3. Ձեռնարկությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության ենթակայության ներքո:
4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության հրամաններով ու հրահանգներով և սույն կանոնադրությամբ:
5. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
6. Ձեռնարկության գտնվելու վայրն է` 375012, քաղ. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13 ա:
II. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ձեռնարկության խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակչության` նավթամթերքի առկա և հեռանկարային պահանջարկի ապահովումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերների կատարման ապահովումը.
գ) համակարգում նավթամթերքի մանրածախ առևտրի ցանցի ընդլայնումը և սպասարկման բարձր կուլտուրայի ապահովումը.
դ) համակարգի նոր օբյեկտների շինարարությունը, ինչպես նաև հին օբյեկտների վերանորոգումն ու վերակառուցումը.
ե) համակարգի օբյեկտների շահագործման անվտանգության ու հակահրդեհային պաշտպանության ապահովումը.
զ) համակարգի ծառայությունների գովազդների կազմակերպումը օգտագործելով մամուլն ու զանգվածային լրատվության մյուս միջոցները.
է) հանրապետությունում և հանրապետության սահմաններից դուրս օտարերկրյա ներդրումների միջոցով նավթի արդյունահանման և վերամշակման գործունեության ծավալումը.
ը) համակարգի օբյեկտներում պատշաճ սանիտարատեխնիկական վիճակի ապահովումը և աղտոտումից շրջակա միջավայրի պահպանությունը.
թ) հիմնական գործունեության հետ կապված և դրան նպաստող օժանդակ գործունեության (այդ թվում` մատակարարման, առևտրական և առևտրամիջնորդային (այդ թվում` բրոքերային), տրանսպորտային, ապրանքների փոխադրման, պահեստավորման, պահպանման կազմակերպման) իրականացումը:
III. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
8. Ձեռնարկության գույքը լրիվ տնտեսավարման իրավունքով պատկանում է ձեռնարկությանը: Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:
9. Ձեռնարկության գույքի, այդ թվում` ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրներն են`
ա) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները.
բ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելու դիմաց ստացվող տոկոսները.
գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող կապիտալ ներդրումները.
դ) բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.
ե) հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
10. Ձեռնարկության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է: Հարկերը վճարելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ կատարելուց հետո մնացած շահույթը գտնվում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում վիճակագրական ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ, կազմում հաշվեկշիռ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տեղական մարմին:
13. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաքանակներին համապատասխան:
14. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներում` իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային ու դրամարկղային բոլոր տեսակի գործառնություններն իրականացնելու համար:
15. Ձեռնարկությունը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համաձայնությամբ հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ ու համատեղ ձեռնարկություններ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում ֆինանսական միջոցներ (նաև տարադրամով), տնօրինում, օգտագործում է դրանք և դրանցից ստացված արդյունքը.
գ) ինքնուրույն կազմավորում է սեփական ֆինանսական միջոցները, բանկային հիմնարկներից և ֆինանսավարկային հաստատություններից ստանում վարկեր.
դ) ինքնուրույն պլանավորում ու կազմակերպում է իր տնտեսական գործունեությունը, մատուցում ծառայություններ, կատարում աշխատանքներ, օգտվում կատարված աշխատանքի և մատուցված ծառայությունների արդյունքներից, կնքում պայմանագրեր ու կրում պարտավորություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում, վարձակալության է տալիս և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքն ու գույքային իրավունքները.
զ) դատական և արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած անձանց ու մարմինների գործողությունները, հանդես գալիս որպես հայցվոր և պատասխանող դատարանում, միջնորդ դատարանում ու պետական արբիտրաժում (տնտեսական դատարանում).
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում և փոխհատուցում իր հասցրած վնասը` կնքված պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու այլ անձանց ու կազմակերպությունների օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար.
ը) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանները.
թ) որոշում է իր աշխատողների վարձատրության ձևերը, հաստիքները, աշխատավարձի ֆոնդը և վճարման կարգը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ծավալներն ու դրանց գները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի:
16. Ձեռնարկությունն իր տարածքները Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համաձայնությամբ վարձակալության պայմանագրերով կարող է տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց:
17. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Աշխատանքի վարձելու, աշխատանքի, հանգստի, վարձատրության պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով:
IV. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
18. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են` գլխավոր տնօրենը և ձեռնարկության խորհուրդը: Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը:
19. Ձեռնարկության խորհուրդը կազմված է 9 անդամից, նրանց 1/3-ը ընտրվում է աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովում` բաց քվեարկությամբ, իսկ 2/3-ին նշանակում է գլխավոր տնօրենը` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համաձայնությամբ:
Խորհրդի որոշումները համարվում են ընդունված խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
20. Ձեռնարկության գլխավոր տնօրենին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի հետ:
Նախարարությունը գլխավոր տնօրենի հետ կնքում է պայմանագիր, որով սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունն ու փոխհարաբերությունները նախարարության և կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի ժամկետը, զբաղեցրած պաշտոնից ազատվելու պայմանները, պայմանագրի դադարեցման ու լուծման հիմքերը և այլ անհրաժեշտ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Պայմանագրի գործունեության ժամկետը լրանալու դեպքում այն կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:
21. Ձեռնարկության գլխավոր տնօրենն իրեն վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
Ձեռնարկության գլխավոր տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), կնքում ձեռնարկության գործունեությունից բխող պայմանագրեր (այդ թվում աշխատանքային), տալիս լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում ձեռնարկության և նրա ենթակայության ստորաբաժանումների հաստիքները, արձակում հրամաններ, ձեռնարկության աշխատողներին պարտադիր կատարման համար տալիս ցուցումներ, ինչպես նաև իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
22. Ձեռնարկության գլխավոր տնօրենը մինչև պայմանագրի ժամկետի լրանալը կարող է ազատվել պաշտոնից պայմանագրում նշված հիմքերով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
23. Ձեռնարկության գլխավոր տնօրենը չի կարող միաժամանակ լինել այլ ձեռնարկության տնօրեն:
24. Ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովը հետևում է խորհրդի որոշումների կատարմանը, ձեռնարկության գույքի պահպանմանը, ստուգում ձեռնարկության հաշվեկշիռը, մյուս փաստաթղթերը և այլ գործունեության իրականացումը:
Վերահսկիչ հանձնաժողովը ձեռնարկության ղեկավար և այլ աշխատողներից կարող է պահանջել ձեռնարկության գործունեության վերաբերյալ ցանկացած տվյալներ:
Ձեռնարկության գլխավոր տնօրենը և խորհրդի անդամները չեն կարող լինել վերահսկիչ հանձնաժողովի անդամներ:
25. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը` ձեռնարկության աշխատողները, մասնակցում են ձեռնարկության գործունեությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի հիման վրա:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն իրավասու է լուծել ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրեր կնքելու հետ կապված, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`
նախապատրաստել կոլեկտիվ պայմանագրի նախագիծը.
իր ներկայացուցիչների կամ համապատասխան արհմիությունների միջոցով բանակցություններ վարել ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրերի կնքման համար և հաստատել կոլեկտիվ պայմանագիրը:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը քննարկում և լուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված բոլոր հարցերը:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իրավասության իրականացման հիմնական ձևը նրա ընդհանուր ժողովն է:
V. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
26. Ձեռնարկությունը կարող է վերակազմավորվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|