«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
27 հունվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 1998 թվականի N 31
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Տավուշի մարզպետի առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 267 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 1 հավելվածում «Բերքաբեր գ.» տողը լրացնել «պետական տնկարանային ձեռնարկություն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված ձեռնարկության գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 27-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |