040.0588.19.09.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 1998 թվականի N 588
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 221 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարների գանձման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն`
ա) բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման փաստացի ծավալների նկատմամբ վերահսկողության իրականացման կարգի վերաբերյալ.
բ) բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարողների հաշվառման կարգի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրությունը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը դրանց տրամադրումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշմամբ հաստատված կարգի 11, 15, 17, 18, 19 և 20-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 19-ի N 588 որոշմամբ
Կ Ա Ր Գ
բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման ԵՎ վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման
1. Սույն կարգը սահմանում է բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը:
2. Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման և վճարի կարգի (այդ թվում` գանձման և գանձված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:
3. Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարող ձեռնարկությունները (այսուհետև` վճար վճարող) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը վճարները հաշվարկում են ըստ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության սահմանած ձևով ամփոփ հաշվարկի ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմիններ, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը կատարում են մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետությունում հաշվառված բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարողների ցանկը յուրաքանչյուր եռամսյակ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմիններ:
5. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմինները յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում վճար վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարների և առկա ապառքների վերաբերյալ տեղեկությունները մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային մարմիններ:
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային մարմինները սահմանված կարգով իրականացնում են բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման փաստացի ծավալների ստուգումներ և ստուգման ակտերի պատճեններն ու ստուգմանը վերաբերող նյութերն ակտը կազմելու օրվանից 5-օրյա ժամկետում տրամադրում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմիններին: Վերջիններս ներկայացված նյութերի հիման վրա, դրանց ստացման օրվանից 5-օրյա ժամկետում, կազմում են ֆինանսական ակտ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ:
7. Եթե Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային մարմնի ներկայացրած ակտի համաձայն վճար վճարողի մոտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջանում են պարտավորություններ, ապա պակաս վճարված գումարների համար սույն կարգի 8-րդ կետի համաձայն հաշվարկվում է տույժ, իսկ վճար վճարողի նկատմամբ պարտավորություններ առաջանալիս գումարները սահմանված կարգով հաշվանցվում են հետագա պարտավորությունների դիմաց կամ վերադարձվում 30 օրվա ընթացքում:
8. Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված վճարի գումարի 0,25 տոկոսի չափով:
9. Վճար վճարողների կողմից եռամսյակային հաշվետվություններ չներկայացվելու դեպքում վճարման ենթակա գումարը որոշվում է նախորդ եռամսյակի համար հաշվարկված գումարի 110 տոկոսի չափով` մինչև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համատեղ սահմանած կարգով իրականացված ստուգումներով վճարման ենթակա գումարի որոշումը:
10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չվճարված գումարների գանձումը կատարվում է դատական կարգով` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմնի հայցի հիման վրա:
11. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմինները սահմանված կարգով ստուգումներ (ուսումնասիրություններ) իրականացնելիս ստուգում են նաև վճար վճարողների ներկայացրած ամփոփ հաշվետվությունների հաշվարկների ճշտությունը:
12. Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման և վճարման ճշտությունն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններն իրականացնում են համատեղ ստուգումներ և ուսումնասիրություններ:
13. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունն ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետավտոտեսչության վարչությունը:
14. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով յուրաքանչյուր անգամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարողի կողմից կատարված վճարի հաշվարկը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ճշգրտումներից հետո կատարում են վճարի գանձում` բանկային համակարգի միջոցով:
15. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի գանձման ժամանակ տրվում է վճարի վճարման անդորրագիր (ձև 1), որը վճար վճարողները փակցնում են տրանսպորտային միջոցների դիմապակուն` հետագայում վճարման փաստը հավաստելու նպատակով:
16. Եթե վճար վճարողները սահմանված կարգով օգտվում են այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի արտոնություններից, ապա Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարողներին, համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից տրվում է արտոնության հավաստագիր (ձև 2), որը վճար վճարողները փակցնում են տրանսպորտային միջոցների դիմապակուն` հետագայում վճարի արտոնությունը հավաստելու նպատակով:
17. Եթե այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների դիմապակուն փակցված չէ օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման անդորրագիրը կամ արտոնության հավաստագիրը, ապա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետավտոտեսչության մարմինները դադարեցնում են տվյալ տրանսպորտային միջոցի երթևեկությունը` մինչև սահմանված կարգով ու չափով հաշվարկված վճարի և հաշվարկված տույժի վճարումը հաստատող անդորրագրերը կամ արտոնության հավաստագիրը ներկայացնելը:
18. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները կտրում են ներկայացվող` օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարումը հավաստող անդորրագրերի (կամ արտոնության հավաստագրերի) վերին մասը` կտրման գծի երկայնքով, որից հետո այդ անդորրագրերը (հավաստագրերը) չեն կարող օգտագործվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վճարի մուծումը (արտոնության իրավունքը) հավաստելու համար:
19. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները համապատասխան գրանցամատյանում (ձև 3) նշում են սույն կարգի 14-րդ կետին համապատասխան տրված վճարի արտոնության հավաստագրերի հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես, տրամադրվող հավաստագրերի համարները, տրամադրման ամսաթիվը, արտոնության վերապահման հիմքը:
20. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը` տարեկան տեխնիկական զննության ժամանակ:
21. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետավտոտեսչության վարչությունն ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կցում է համապատասխան գործերին:
22. Քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ պայմանագրային հիմունքներով պատկանող շարժիչավոր լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային մարմինները, որոնք շարժիչավոր լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կցում են համապատասխան գործերին:
23. Հայլեռտեխհսկողության կողմից քաղաքացիներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող շարժիչավոր լողամիջոցների տարեկան տեխնիկական զննությունն իրականացվում է միայն այդ լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարումը հաստատող` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային մարմնի տված տեղեկանքի առկայության դեպքում, որը կցվում է համապատասխան գործին:
Ձև 1
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր 00000
այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման
Receipt 00000
for the payment of the fee for air pollution by the means of transportation registered in foreign countries
______________ ______________ ______________ ______________ ______________ __________________________ Վճարումն ընդունեց __________________________ ____________
Անցակետի անունը
Customs Point______________
Ավտոմեքենայի մակնիշը
Vehicle Type
Պետական համարանիշը
State plate number
Գրանցման երկիրը
Country of Registration
● Բեռնատար
Cargo
● Մարդատար
Passenger
Տարողությունը (տոննա, ուղևոր)
Capacity (ton, Passenger)
Գանձված է (դրամ)
Charged (Dram)
(բառերով, in words)
Վճարեց
Paid by
(ստորագրությունը, անունը, ազգանունը,
Signature, Name, Surname)
Payment Accepted by
(ստորագրությունը, անունը, ազգանունը,
Signature, Name, Surname)
__________
(ամսաթիվը)
(Date)
Կ.Տ.
Ձև 2
Ա Ր Տ Ո Ն ՈՒ Թ Յ Ա Ն Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
_______________մակնիշի ___________ համարանիշի
տրանսպորտային միջոցով երթևեկողը` հանդիսանալով
Կտրման գիծ_________________________________
● ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի աշխատող | |
_______________________________ (ՀՀ ԱԳՆ-ի դիվանագիտական վկայականի (տեղեկանքի) համարը) | |
● ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ տարածք մարդասիրական ու տեխնիկական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող | |
_______________________________ (ՀՀ կառավարության մարդասիրական օգնությանկենտրոնական հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը) | |
● ՀՀ-ում տեղակայված ՌԴ-ի ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող |
|
_______________________________ | |
● ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների հրավերով ՀՀ այցելող անձ | |
____________________ (հրավիրող կողմը, տեղեկանքի համարը) |
ազատված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարից:
____ ______ 199 թ.
Կ.Տ.
_______________________ (վճարողի ստորագրությունը) |
_______________________
(մաքսավորի ստորագրությունը) |
Ձև 3
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից տրամադրվող` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի արտոնության հավաստագրերի
NN ը/կ |
Վճար վճարողի անունը, ազգանունը | Հավաստագրի համարը | Հավաստագիր տալու ամսաթիվը | Հավաստագիր տալու հիմքը* | Մեքենայի մակնիշը | Պետական համարանիշը | Գրանցման երկիրը | Գրանցում կատարող աշխատողի ստորագրությունը |
____________
* Ըստ բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգի 15-րդ կետի