«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
9 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 1997 թ. N 258
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 579 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով 1997 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև կնքված համաձայնագրի 8 հոդվածի պահանջներից, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» N 579 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կանոնների 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կանոնների 6-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով հաշվարկված վնասի փոխհատուցման չափը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի նվազագույն չափից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:
|
Ռ. Քոչարյան |