«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1998 թվականի N 571
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 219 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արդյունաբերության բնագավառում ներդրումային քաղաքականությունը խթանելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 2-ի «Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալության» պետական ձեռնարկությունը «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության վերակազմավորելու մասին» N 219 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կանոնադրության IV բաժնի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է 143990000 (հարյուր քառասուներեք միլիոն ինը հարյուր իննսուն հազար) դրամ, որը կազմում է 374 (երեք հարյուր յոթանասունչորս) սովորական անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 385000 (երեք հարյուր ութսուն հինգ հազար) դրամ»:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը մեծացնել` յուրաքանչյուրը 25245000 (քսանհինգ միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար) դրամի չափով:
3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը մեծացնել` 45770000 (քառասունհինգ միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար) դրամը` «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի 13-րդ կետով նախատեսված «ինվեստիցիոն կազմակերպության հիմնադրամի պետական մասնակցության միջոցներ» գումարների հաշվին, իսկ 4720000 (չորս միլիոն յոթ հարյուր քսան հազար) դրամը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից` համապատասխան գույքի տեսքով:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում իրականացնել համապատասխան ձևակերպումներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Դարբինյան |