«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
2 սեպտեմբերի 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 1997 թվականի N 357
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստականներին անձը հաստատող փաստաթղթեր տալու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՄԱԿ-ի 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում մշտական գրանցում չունեցող փախստականներին տալ ԽՍՀՄ համաքաղաքացիական անձնագրեր` մինչև փախստականների անձը հաստատող վկայականի գործողության մեջ դնելը:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`
ա) ապահովել նախկին ԽՍՀՄ անձնագրեր ունեցող փախստականների անձնագրերում տարիքային լուսանկարների և բնակության վայրի մասին համապատասխան նշումների պարտադիր առկայությունը.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն փախստականի անձը հաստատող վկայականի նմուշօրինակի, դրա նկարագրի և այն տալու կարգի վերաբերյալ.
գ) 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջազգային ստանդարտներին համապատասխանող` փախստականի ճամփորդական փաստաթղթի նմուշօրինակի, դրա նկարագրի և այն տալու կարգի վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|