Գլխավոր տեղեկություն
Համար
N 7
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

13 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան

  N 7

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՇՐՋԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «է» ենթակետի համաձայն` կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջածախ մանրածախ վաճառքի մասով:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն շրջածախ առևտուր է համարվում առևտրի oբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առևտուրը:

Հաշվի առնելով վերը նշվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման ընթացքում ծագած հարցերի ճշտման նպատակով պաշտոնապես պարզաբանում եմ.

Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում ինտերնետ հեռախոսակապի քարտերի, բջջային կանխավճարային քարտերի, տելեքարտերի, ինտերնետ վճարային քարտերի շրջածախ մանրածախ վաճառքի մասով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական

ծառայության պետ`

Վ. Բարսեղյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան