«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
17 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 1998 թվականի N 175
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 3-րդ կետով սահմանված առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14. Հայաստանի Հանրապետությունում կացարաններում (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ և այլն) ժամանակավոր ապաստանած փախստականներից`
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին,
միայնակ, չաշխատող կենսաթոշակառուներին,
միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքներին,
երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին,
կերակրողին կորցրած և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին,
երկկողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներին և նրանց խնամող ընտանիքներին,
զոհված, վիրավոր և ծառայության մեջ գտնվող ազատամարտիկների ընտանիքներին,
սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին` 2000 դրամ»:
2. Սույն որոշոման 1-ին կետում նշված առանձին խմբերի քաղաքացիներին վճարվող դրամական փոխհատուցումներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով հաստատված 06 խմբի 05 ենթախմբում նախատեսված գումարների սահմաններում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում կացարաններում ժամանակավոր ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների համար վարձ գանձելու մասին» N 618 որոշման 2-րդ կետը, իսկ 3-րդ կետում «հատուկ միջոցների շարժից» բառերից հետո լրացնել «բացի փախստականների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և նրանց մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գումարներից» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 1-ից:
|
Ռ. Քոչարյան |