ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 1993 թվականի N 8
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՋԻԼԻԶԱՅԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության առաջարկությունը Ջիլիզայի մաքսային կետ ստեղծելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի նախագծում համապատասխան միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Ջիլիզայի մաքսային կետի պահպանման համար:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մեկամսյա ժամկետում պատգամավորների Թումանյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ որոշել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Ջիլիզայի մաքսային կետի` պետական սահմանի անցակետի, տարածքն ու մաքսային վերահսկողության գոտին և ապահովել մաքսային կետի գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
