ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 1994 թվականի N 559
քաղ. Երևան
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկումն իրականացնող պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) մինչև 1994 թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
արժեթղթերի թողարկման ազդագրի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող պահանջների.
թողարկողի (էմիտենտի) կամ նրա լիազորած անձի կողմից արժեթղթերի բաժանորդագրման կարգի.
աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի.
արժեթղթերով կատարվող գործարքների ձևակերպման և անվանական արժեթղթերի գրանցման կարգի մասին.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ մինչև 1994 թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում թողարկողի կողմից թողարկման ազդագրում բերված տեղեկությունների ճշտության համար պատասխանատվություն սահմանելու.
արժեթղթերի շրջանառության օրենսդրությամբ սահմանված պայմանները խախտող սուբյեկտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ սահմանելու մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |