«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 հունվարի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 1997 թ. N 6
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 147 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 4-րդ և 5-րդ կետերում «հունվարի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 1-ից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին` մինչև 1997 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կազմակերպությունների հաշվեկշռային շահույթը (վնասը) հաշվարկելիս արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների), ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթի, ինչպես նաև արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների հաշվառման պահի որոշման վերաբերյալ առաջարկություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |