ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 փետրվարի 2008 թ. |
N 20 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի համաձայն քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ցուցակում: Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամը ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, հայրանունը, ազգանունը և հերթական համարը, լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց: Տվյալ պատասխանատու անդամը ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց` իր ստորագրության համար նախատեսված համապատասխան սյունակում: Եթե ընտրողը ներկայացել է քվեարկության և պարզվում է, որ նրա անվան դիմաց առկա են վերը նշված տվյալները և կա ստորագրություն, իսկ անձը հաստատող փաստաթղթում չկա դրոշմակնիք այդ քվեարկությանը մասնակցելու մասին, ապա այդ ընտրողն իր ընտրելու իրավունքը վերականգնում է դատական կարգով:
Դեպքի վերաբերյալ կազմվում է արձանագրություն տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով ու ժամկետում հայտնվում ՀՀ դատախազություն:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Գ. Ազարյան |