«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
11 մարտի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 1997 թվականի N 38
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «ա» ենթակետի շենքերի և շինությունների արժեքի որոշման կարգի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, ձեռնարկության հաշվեկշռում արտացոլված յուրաքանչյուր շենքի գնահատված արժեքի հաշվարկման համար 1 քառ. մետրի նվազագույն սահմանային արժեքը սահմանվում է 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Նվազագույն սահմանային արժեքը կիրառվում է այն դեպքում, երբ սույն կարգով հաշվարկված յուրաքանչյուր շենքի արժեքը 1 քառ. մետրի հաշվով ցածր է նվազագույն սահմանային արժեքից»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|