«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 մայիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1997 թվականի N 136
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու մասին» N 417 որոշման մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 4-ի N 205 որոշման խմբագրությամբ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը և որոշմամբ հաստատված ցանկի վերնագիրը «Հայաստանի Հանրապետություն» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և» բառերով.
բ) որոշումը լրացնել նոր` 4-րդ կետով.
«4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունն ապահովել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվությամբ»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |