«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
31 հունվարի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 1997 թ. N 13
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը:
2. Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության նախկին պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի լուծարման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել լուծարքային հանձնաժողով և հաստատել նրա կազմը` համաձայն հավելվածի:
4. Լուծարքային հանձնաժողովին`
ա) Հայաստանի Հանրապետության նախկին պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի լուծարման գործընթացի ավարտից հետո նրա գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության տնօրինությանը.
բ) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նախկին պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի վերակազմավորման մասին» N 39 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Խաչատրյան | - ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար (նախագահ) |
Վ. Մանուկյան | - ՀՀ նախկին պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (նախագահի տեղակալ) |
Ա. Ասլիկյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ |
Ա. Մարկոսյան | - ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարի տեղակալ |
Կ. Կիրակոսյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ |
Պ. Ղալթախչյան | - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ |
Մ. Իսաջանյան | - ՀՀ նախկին պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի գլխավոր հաշվապահ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Գ. Շահբազյան |