«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
1 հոկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 1996 թվականի N 324
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, և «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման օպերատիվ կառավարումն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կառավարական հանձնաժողովին`
ա) մինչև 1996 թվականի սեպտեմբերի 25-ը ստեղծել սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման մարզային հանձնաժողովներ.
բ) 1996 թվականի հոկտեմբերի 20-ից սահմանված կարգով սկսել սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցուցակների կազմումը և սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը.
գ) սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումն ավարտել 1996 թվականի նոյեմբերի 1-ին, իսկ սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը` 1996 թվականի դեկտեմբերի 31-ին:
3. Հաստատել սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կառավարական հանձնաժողովի և մարզային հանձնաժողովների կանոնադրությունները (կցվում են):
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց սեփականաշնորհման սերտիֆիկատները սահմանված կարգով տրվում են վերջիններիս Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո կամ սահմանված կարգով նրանց կողմից լիազորված անձանց (եթե առկա է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվողի անձնագիրը) սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման նախատեսված ժամկետում:
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգը (կցվում է):
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սեփականաշնորհման սերտիֆիկատների տպագրման, տեղափոխման, պահպանման, բաշխման և վճարման միջոցառումների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հետ համատեղ ապահովել սեփականաշնորհման սերտիֆիկատների պահպանությունը դրանց տեղափոխման, պահպանման և բաշխման ընթացքում:
8. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը, պատգամավորների գյուղական և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ապահովել Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգը և դրա կիրարկման մեխանիզմը պարզաբանող տեղեկատվությունը:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» N 405, 1994 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի N 405 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 494, 1995 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի N 405 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 27 և 1995 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի N 405 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 395 որոշումները:
10. Գաղտնի:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության պետ (քարտուղար)
Ռ. Բարսեղյան
- ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Պողպատյան
- ՀՀ կապի նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Ավետիսյան
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Գրիգորյան
- ՀՀ ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
Ս. Հայրապետյան
- ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարի առաջին տեղակալ
Է. Միլիտոնյան
- ՀՀ տեղեկատվության նախարարի առաջին տեղակալ
Գ. Ջհանգիրյան
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Հովակիմյան
- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Վ. Օսկանյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կ. Կիրակոսյան
- ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչության պետ
Խ. Կիրակոսյան
- ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարի տեղակալ
Ս. Մուսոյան
- ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարարի տեղակալ
Ա. Խուդավերդյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կառավարական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման օպերատիվ կառավարումը և վերահսկողությունն իրականացնող մարմին է:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովի` իր իրավասության սահմաններում ընդունած որոշումները պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների համար:
II. Հանձնաժողովի հիմնական գործառույթները
4. Հանձնաժողովը`
ա) համակարգում և վերահսկում է սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ոլորտում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման մարզային հանձնաժողովների գործունեությունը.
բ) ստեղծում է սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման մարզային հանձնաժողովներ, հաստատում դրանց անհատական կազմը.
գ) կազմակերպում է սեփականաշնորհման սերտիֆիկատների ստացման, «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունների միջև դրանց բաշխման ու փոխադրման աշխատանքները և պահպանությունը.
դ) ապահովում է սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման, օգտագործման կարգի և քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բնակչությանն անհրաժեշտ տեղեկությունների հաղորդումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով.
ե) իր իրավասության սահմաններում լուծում է Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ընթացքում ծագած վիճելի հարցերը.
զ) սահմանված կարգով քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումները, գանգատները.
է) հավաքագրում, հաշվառում և սահմանված կարգով ոչնչացնում է քաղաքացիներին չբաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատները:
III. Հանձնաժողովի իրավունքներն ու պարտականությունները
5. Իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար հանձնաժողովն իրավունք ունի`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու առաջարկություններ սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի կատարելագործման վերաբերյալ.
բ) իրավասու պետական և այլ մարմիններից պահանջելու հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող համապատասխան փաստաթղթեր.
գ) սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման սահմանված կարգի խախտման դեպքում կասեցնելու (մինչև 15 օր ժամկետով) սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը.
դ) անցկացնելու սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի պահպանման ստուգումներ:
6. Հանձնաժողովը պարտավոր է սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
7. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման գործընթացի կազմակերպման համար:
IV. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
8. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:
9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի նախաձեռնությամբ:
10. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորվում է հանձնաժողովի նախագահի կողմից` հանձնաժողովի անդամների առաջարկությունների կամ հանձնաժողովների որոշումների հիման վրա:
11. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ և տալիս ցուցումներ:
12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Հանձնաժողովը լուծարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհվող պետական գույքի անհատույց փոխանցման համալիր միջոցառումների նախապատրաստումն ու իրականացումն օպերատիվորեն կառավարելու նպատակով սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կառավարական հանձնաժողովը (այսուհետև` կառավարական հանձնաժողով) ստեղծում է սեփականաշնորհման սերտիիֆիկատների բաշխման մարզային (Երևան քաղաքում` քաղաքային) հանձնաժողովներ (այսուհետև` հանձնաժողովներ):
2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կառավարական հանձնաժողովի որոշումներով ու ցուցումներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
II. Հանձնաժողովի գործառույթները
3. Հանձնաժողովները`
ա) կազմում և հաստատում են սեփականաշնորհման սերտիֆիկատ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները և դրանք հանձնում «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններին.
բ) քաղաքացիներին ապահովում են սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ժամկետների և տեղի վերաբերյալ տեղեկատվությամբ.
գ) վերահսկում են «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունների միջև սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման գործընթացը և ձեռնարկում համապատասխան միջոցներ սեփականաշնորհման սերտիֆիկատների փոխադրման, առկայության և պահպանման ապահովման համար.
դ) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով կազմակերպում են սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի հետ կապված` քաղաքացիների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ բացատրական աշխատանքներ.
ե) իրենց իրավասության սահմաններում լուծում են սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ընթացքում ծագած վիճելի հարցերը.
զ) հավաքում և հաշվառում են «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունների կողմից բնակչությանը չբաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատները և դրանք հանձնում կառավարական հանձնաժողովին:
III. Հանձնաժողովների իրավունքներն ու պարտականությունները
4. Իրենց առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար հանձնաժողովներն իրավունք ունեն`
ա) վերահսկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման աշխատանքները.
բ) «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններից պահանջելու սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ընթացքի մասին տեղեկություններ.
գ) անցկացնելու սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման սահմանված կարգի պահպանման ստուգումներ.
դ) իրավասու պետական և այլ մարմիններից պահանջելու սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխմանն անմիջական առնչություն ունեցող փաստաթղթեր.
ե) կառավարական հանձնաժողովին ներկայացնելու սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի և գործընթացի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.
զ) իրենց աշխատանքներում ներգրավելու փորձագետների, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների.
է) սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի խախտումների հայտնաբերման դեպքում կասեցնելու (մինչև 3 օր ժամկետով) սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը և այդ մասին տեղեկացնելու կառավարական հանձնաժողովին.
ը) տեղական մամուլում ու զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչության շրջանում տանելու բացատրական աշխատանքներ:
5. Հանձնաժողովները պարտավոր են`
ա) սահմանված կարգով կազմել և հաստատել սեփականաշնորհման սերտիֆիկատ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները և դրանք հանձնել «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններին.
բ) կառավարական հանձնաժողովին ներկայացնել (շաբաթը մեկ անգամ) «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների թվի և բաշխման ընթացքի մասին հաշվետվություններ.
գ) հավաքագրել և հաշվառել «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չբաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատները և դրանք հանձնել կառավարական հանձնաժողովին:
6. Հանձնաժողովները պատասխանատվություն են կրում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման գործընթացի կազմակերպման համար:
IV. Հանձնաժողովների ստեղծումը եվ աշխատանքի կազմակերպումը
7. Հանձնաժողովների անհատական կազմը հաստատում է կառավարական հանձնաժողովը:
8. Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են`
ա) մարզպետը (Երևանում` քաղաքապետը).
բ) մարզպետարանի (Երևանում` քաղաքապետարանի) ֆինբաժնի պետը (նախագահի տեղակալ).
գ) «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկության ղեկավարը.
դ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի ղեկավարը.
ե) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության տարածքային մարմնի ղեկավարը.
զ) մարզպետարանի քարտուղարը (Երևանում` քաղաքապետարանի) (հանձնաժողովի քարտուղար):
9. Հանձնաժողովների նիստերը գումարվում են ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ` նախագահի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի նախաձեռնությամբ:
10. Հանձնաժողովների նիստերի օրակարգը ձևավորվում է նախագահի կողմից` հանձնաժողովների անդամների առաջարկությունների կամ հանձնաժողովների որոշումների հիման վրա:
11. Իրենց իրավասության սահմաններում հանձնաժողովներն ընդունում են որոշումներ և տալիս ցուցումներ:
12. Հանձնաժողովների նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովների անդամների առնվազն կեսը: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովների ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Հանձնաժողովները լուծարվում են կառավարական հանձնաժողովի կողմից:
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն իրականացնելու նպատակով բնակչությունը հաշվառվում և ցուցակագրվում է ըստ հետևյալ առանձին խմբերի`
ա) Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, բացառությամբ սույն կետում նշված մյուս խմբերի քաղաքացիների.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայող, սակայն զինվորական ավաններում բնակվող սպայական, ենթասպայական անձնակազմին պատկանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները, ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինծառայողները և վարժահավաքների կանչված զինապարտները.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինծառայության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության զինծառայողները և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները.
դ) փախստականները և հարկադիր վերաբնակիչները.
ե) ծերանոցներում, հաշմանդամների տներում բնակվող, առողջապահական հիմնարկներում երկարատև ժամկետով կամ մշտապես գտնվող անձինք.
զ) մանկատներում գտնվող երեխաները.
է) քրեական պատասխանատվության կանչված կալանքի տակ գտնվող անձինք, ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում գտնվող դատապարտյալները.
ը) սահմանված կարգով օտարերկրյա պետություն սովորելու կամ աշխատելու գործուղված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները.
թ) առանց որոշակի բնակության վայրի անձինք:
2. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված խմբին պատկանող քաղաքացիների նախնական հաշվառումը գյուղական վայրերում իրականացնում են պատգամավորների գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները, իսկ քաղաքներում` բնակշահագործման մարմիններն ու թաղային լիազորները` համաձայն սույն կարգի N 1 ձևի (կցվում է):
3. Սույն կարգի 1-ին կետի «բ», «ե», «զ» ենթակետերում նշված խմբերին պատկանող քաղաքացիների, ինչպես նաև «է» ենթակետում նշված խմբին պատկանող անձանց նախնական հաշվառումն իրականացվում է համապատասխանաբար զորամասի հրամանատարության, ծերանոցների, հաշմանդամների տների, առողջապահական հիմնարկների, մանկատների, քննչական մեկուսարանի և ուղղիչ-աշխատանքային հիմնարկների ադմինիստրացիայի կողմից` համաձայն սույն կարգի N 2 ձևի (կցվում է):
4. Սույն կարգի 1-ին կետի «գ» ենթակետում նշված քաղաքացիների նախնական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` համաձայն սույն կարգի N 3 ձևի (կցվում է):
5. Սույն կարգի 1-ին կետի «դ» և «թ» ենթակետերում նշված խմբերին պատկանող անձանց նախնական հաշվառումն իրականացնում են սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման մարզային հանձնաժողովները` համաձայն սույն կարգի NN 4 և 5 ձևերի (կցվում են):
6. Սույն կարգի 1-ին կետի «ը» ենթակետում նշված խմբին պատկանող անձանց նախնական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` համաձայն սույն կարգի N 6 ձևի (կցվում է):
7. Սույն կարգի NN 1 և 2 ձևերը կազմվում են երկու օրինակից: Առաջին օրինակներն ուղարկվում են սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման մարզային հանձնաժողովներին, որոնք դրանց, ինչպես նաև իրենց կողմից կազմված NN 4 և 5 ձևերի հիման վրա կազմում են համապատասխանաբար սույն կարգի NN 1Ա, 2Ա, 4Ա, 5Ա ձևերը, հաստատում դրանք և ուղարկում «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններ:
8. Սույն կարգի NN 3 և 6 ձևերը կազմվում են երկու օրինակից: Առաջին օրինակներն ուղարկվում են սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման համապատասխան մարզային հանձնաժողովներին, որոնք իրենց հերթին, այդ ձևերի հիման վրա կազմում են սույն կարգի NN 3Ա և 6Ա ձևերն ու դրանք ուղարկում «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններ:
9. Սեփականաշնորհման սերտիֆկատները քաղաքացիներին բաշխում են «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկությունները` սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման մարզային հանձնաժողովների հաստատած ցուցակների հիման վրա, որոնք կնքվում են մարզպետարանի (Երևանում` քաղաքապետարանի) կնիքով:
10. 16 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիները սեփականաշնորհման սերտիֆիկատ կարող են ստանալ անձամբ` հաշվառման ժամանակ ներկայացված անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ) հիման վրա:
Սույն կետում նշված քաղաքացիների փոխարեն սեփականաշնորհման սերտիֆիկատ կարող է ստանալ ընտանիքի յուրաքանչյուր անդամ` դրա համար ներկայացնելով նոտարական գրասենյակի հաստատած լիազորագիրը (երը) և անձը (երը) հաստատող փաստաթղթերը:
11. Մինչև 16 տարեկան երեխաներին հասանելիք սեփականաշնորհման սերտիֆիկատները տրվում են ծնողներից մեկին կամ այն ծնողին, որի հետ համատեղ ապրում է երեխան` ծնողի անձնագրի և երեխայի ծննդյան վկայականի հիման վրա:
12. Ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց սեփականաշնորհման սերտիֆիկատները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին` համապատասխան փաստաթղթերի հիման վրա:
13. Սեփականաշնորհման սերտիֆիկատ ստանալու համար վճարը գանձվում է «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկության կողմից` սեփականաշնորհման սերտիֆիկատ տալու պահին և փոխանցվում Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե:
14. Քաղաքացու կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատն անձամբ ստանալու անհնարինության դեպքում (երկարատև հիվանդության, աշխատելու կամ սովորելու նպատակով գործուղման և այլ դեպքերում) նրա փոխարեն սեփականաշնորհման սերտիֆիկատը կարող է ստանալ օրենքով սահմանված կարգով լիազորված ցանկացած քաղաքացի` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
15. Սեփականաշնորհման սերտիֆիկատները քաղաքացիներին տալուց առաջ կնքվում են «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկության կնիքով:
«Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունների կողմից չկնքված սեփականաշնորհման սերտիֆիկատները համարվում են անվավեր:
16. Սույն կարգի 1-ին կետի «բ», «ե», «զ», «է» ենթակետերում նշված խմբերի քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին սեփականաշնորհման սերտիֆիկատները տրվում են այն հիմնարկների կողմից, որտեղ գտնվում են նշված խմբերի քաղաքացիները:
17. Սահմանված կարգով քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատ տալու հետ մեկտեղ, քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկության և սույն կարգի 16-րդ կետում նշված հիմնարկների կողմից արվում է նշում հետևյալ բովանդակությամբ` «1996-1997 թվականների սեփականաշնորհման սերտիֆիկատը տրվել է»: Եթե քաղաքացին ստանում է նաև իր երեխաների սեփականաշնորհման սերտիֆիկատները, ապա հիշյալ նշումն արվում է նաև երեխաների ծննդյան վկայականներում:
18. Եթե քաղաքացին լիազորում է մեկ այլ անձի ստանալու իր սեփականաշնորհման սերտիֆիկատը, ապա սույն կարգի 1-ին կետի «գ» և «ը» խմբերին պատկանող քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթում սույն կարգի 17-րդ կետով նախատեսված նշումն արվում է լիազորագիրը հանձնելու պահին, մնացած դեպքերում` լիազորված անձին քաղաքացու սեփականաշնորհման սերտիֆիկատը տալու պահին:
19. Բռնադատված քաղաքացիներին մեկ հավելյալ սեփականաշնորհման սերտիֆիկատ տրվում է բռնադատվածի կարգավիճակը հաստատող համապատասխան փաստաթղթի հիման վրա:
Բռնադատված քաղաքացիները մեկ հավելյալ սեփականաշնորհման սերտիֆիկատն ստանում են համապատասխան մարզկենտրոնում` մարզային հանձնաժողովի կողմից որոշված «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունում:
Բռնադատված քաղաքացու կողմից ներկայացվող անձնագրի և բռնադատվածի կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա «Հայփոստ» ՀՆՊՁ-ի նշված դուստր ձեռնարկությունը քաղաքացուն տալիս է հավելյալ սեփականաշնորհման սերտիֆիկատը և լրացնում N 7 ձևը (կցվում է):
Ձև N 1
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման
սերտիֆիկատների բաշխման կարգի
_________________________________
(մարզի, բնակավայրի անվանումը)
_________________________________
(ցուցակը կազմող հիմնարկի անվանումը)
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
NN |
Ստացողի |
Երեխաների |
Ծննդյան |
Ներկայացվող փաստաթղթի տեսակը (անձնագիր, |
Սերիան |
Համարը |
Բնակության |
Հատուկ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Հիմնարկի ղեկավար | (կնիք) |
Ներքին գործերի մարմնի ղեկավար |
(կնիք) |
«----» ---------------- 199 թ.
Ձև N 1Ա
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ___________________________________ հանձնաժողով (մարզի, բնակավայրի անվանումը) |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ ՏՐՎՈՒՄ ԵՆ «ՀԱՅՓՈՍՏ» ՀՆՊՁ-Ի ___________ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ
NN |
Ստացողի |
Երեխաների ազգանունը, անունը |
Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը |
Ներկայացվող |
Սերիան | Համարը |
Բնակության վայրի հասցեն (նշել` |
Տրված սերտի- ֆիկատի սերիան և համարը |
Սերտիֆիկատը տվող աշխատակցի ստորա- գրությունը |
Սերտիֆիկատն ստացողի ստորա- գրությունը |
Հատուկ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Հանձնաժողովի նախագահ | (կնիք) |
«-----» ----------199 թ.
__________________ Ծանոթագրություն: |
|
Ձև N 2
_____________________ (հիմնարկի գտնվելու մարզի, բնակավայրի անվանումը) |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՄՇՏԱՊԵՍ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ
__________________________________________
(ցուցակը կազմող հիմնարկի անվանումը)
ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ _______________________________
(զինստորաբաժանման անվանումը)
NN |
Ստացողի ազգանունը, անունը |
Երեխաների ազգանունը, անունը |
Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը |
Ներկայացվող փաստաթղթի |
Սերիան, համարը |
Հատուկ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հիմնարկի, զինստորաբաժանման ղեկավար | (կնիք) |
Ներքին գործերի մարմնի ղեկավար |
(կնիք) |
«-----» ------------199 թ.
Ձև N 2Ա
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման _____________________________________ հանձնաժողով (մարզի, բնակավայրի անվանումը) |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՄՇՏԱՊԵՍ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ
___________________________________
(ցուցակը կազմող հիմնարկի անվանումը)
ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ _______________________________
(զինստորաբաժանման անվանումը)
ՈՐՈՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ ՏՐՎՈՒՄ ԵՆ «ՀԱՅՓՈՍՏ»
ՀՆՊՁ-Ի ___________________ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ
NN |
Ստացողի ազգանունը, անունը |
Երեխաների ազգանունը, անունը |
Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը |
Ներկայացվող |
Սերիան | Համարը | Տրված սերտի- ֆիկատի սերիան և համարը |
Սերտի- ֆիկատը տվող աշխատակցի ստորա- գրությունը |
Սերտի- ֆիկատն ստացողի ստորա- գրությունը |
Հատուկ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Հանձնաժողովի նախագահ | (կնիք) |
«-----» ------------199 թ.
-----------լիազորագրով սեփականաշնորհման սերտիֆիկատները` --------- հատ
Հանձնեցի ________________________________________________________________________________
(«Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկության աշխատակցի պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը)
Ստացա___________________________________________________________________________
(հիմնարկի, զինստորաբաժանման ներկայացուցչի պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը)
«-----» ------------199 թ.
__________________ Ծանոթագրություն: |
Ձևը կազմվում է N 2 ձևի հիման վրա (երկու օրինակից) և 1 օրինակը` առանց լրացնելու 6-11 սյունակները, ուղարկվում է «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններ: 6-8 սյունակները լրացնում են «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկությունները, պատճենահանում 1 օրինակ և սեփականաշնորհման սերտիֆիկատի հետ մեկտեղ սույն օրինակը տրվում է տվյալ ձևը կազմողին: Վերջինս լրացնում է 9-11 սյունակները և վերադարձնում «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությանը: |
Ձև N 3
ՀՀ պաշտպանության նախարարություն |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ
NN |
Լիազորված |
Զինծառայողի և նրա ընտանիքի |
Ծննդյան |
Ներկայացվող փաստաթղթի տեսակը (անձնագիր, |
Սերիան |
Համարը |
Լիազորված անձի |
Հատուկ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
ՀՀ պաշտպանության նախարար | (կնիք) |
«----» ------------199 թ.
__________________ Ծանոթագրություն: |
|
Ձև N 3Ա
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման _____________________________________ հանձնաժողով (մարզի, բնակավայրի անվանումը) |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ, ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՒՄ ԵՆ «ՀԱՅՓՈՍՏ» ՀՆՊՁ-Ի ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ
NN |
Լիազորված |
Լիազորող |
Ծննդյան |
Ներկայացվող փաստաթղթի տեսակը(անձնագիր, |
Սերիան |
Համարը |
Բնակության վայրի |
Տրված |
Սերտի- |
Սերտի- |
Հատուկ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Հանձնաժողովի նախագահ | (կնիք) |
«---» --------------199 թ.
___________________ Ծանոթագրություն: |
1. Ձևը կազմվում է տարածքային հանձնաժողովների կողմից (երկու օրինակից) և առաջին օրինակը` առանց լրացնելու 6-12 սյունակները, ուղարկվում է «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություն, որը և նշված սյունակները լրացնում է սեփականաշնորհման սերտիֆիկատները տալու պահին: 2. Բացառությամբ 3-րդ սյունակի, ձևում լրացվում են լիազորված անձի մասին տվյալները: |
Ձև N 4
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ______________________________________ հանձնաժողով (մարզի, բնակավայրի անվանումը) |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԲՆԱԿԻՉՆԵՐԻ
NN |
Ստացողի ազգանունը, անունը |
Երեխաների ազգանունը, անունը |
Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը |
Ներկայացվող |
Սերիան | Համարը | Փախստականի և հարկադիր վերաբնակչի վկայականի սերիան և համարը |
Ո՞վ և ե՞րբ է տվել |
Հատուկ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Հանձնաժողովի նախագահ | (կնիք) |
«----» -------------199 թ.
Ձև N 4Ա
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման _____________________________________ հանձնաժողով (մարզի, բնակավայրի անվանումը) |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԲՆԱԿԻՉՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ ՏՐՎՈՒՄ ԵՆ «ՀԱՅՓՈՍՏ» ՀՆՊՁ-Ի _______________ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ
NN |
Ստացողի ազգանունը, անունը |
Երեխաների ազգանունը, անունը |
Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը |
Ներկայացվող |
Սերիան, համարը |
Փախստականի և հարկադիր վերաբնակչի վկայականի սերիան և համարը |
Տրված |
Սերտիֆիկատը |
Սերտիֆիկատն |
Հատուկ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Հանձնաժողովի նախագահ | (կնիք) |
«---» --------------- 199 թ.
__________________ Ծանոթագրություն: |
Ձևը` առանց լրացնելու 6-11 սյունակները, ուղարկվում է «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններ, որոնք նշված սյունակները լրացնում են սեփականաշնորհման սերտիֆիկատները տալու պահին: |
Ձև N 5
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման _____________________________________ հանձնաժողով (մարզի, բնակավայրի անվանումը) |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ԱՌԱՆՑ ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
NN Ստացողի Երեխաների Ծննդյան Ներկայացվող փաստաթղթի տեսակը (անձնագիր, Սերիան Համարը Առավելապես Հատուկ 1 2 3 4 5 6 7 8 9
ը/կ
ազգանունը,
անունը
ազգանունը,
անունը
տարեթիվը,
ամսաթիվը
սպայի անձը
հաստատող վկայական,
ծննդյան վկայական)
որ հասցեում
է ապրում (լրացվում է
ստացողի
բանավոր
հայտարարության
հիման վրա)
նշումներ
Հանձնաժողովի նախագահ | (կնիք) |
«-----» --------------199 թ.
Ձև N 5Ա
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման _____________________________________ հանձնաժողով (մարզի, բնակավայրի անվանումը) |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ԱՌԱՆՑ ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ ՏՐՎՈՒՄ ԵՆ «ՀԱՅՓՈՍՏ» ՀՆՊՁ-Ի ____________________ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ
NN |
Ստացողի ազգանունը, անունը |
Երեխաների ազգանունը, անունը |
Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը |
Ներկայացվող |
Սերիան, համարը |
Տրված |
Սերտիֆիկատը |
Սերտիֆիկատն |
Հատուկ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Հանձնաժողովի նախագահ | (կնիք) |
«----» ---------------199 թ.
__________________ Ծանոթագրություն: |
Ձևը` առանց լրացնելու 5-10 սյունակները, ուղարկվում է «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններ, որոնք նշված սյունակները լրացնում են սեփականաշնորհման սերտիֆիկատները տալու պահին: |
Ձև N 6
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի |
Ց ՈՒ Ց Ա Կ
NN |
Լիազորված |
Լիազորող |
Ծննդյան |
Ներկայացվող փաստաթղթի տեսակը(անձնագիր, |
Սերիան |
Համարը |
Լիազորված անձի |
Հատուկ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
ՀՀ արտաքին գործերի նախարար | (կնիք) |
«----» ---------------199 թ.
__________________ Ծանոթագրություն: |
Բացառությամբ 2 և 8 սյունակների, ձևում լրացվում են լիազորող քաղաքացու և նրա ընտանիքի անդամների մասին տվյալները: |
Ձև N 6Ա
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ____________________________________ հանձնաժողով (մարզի, բնակավայրի անվանումը) |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՒՄ ԵՆ «ՀԱՅՓՈՍՏ» ՀՆՊՁ-Ի __________________________ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ
NN |
Լիազորված |
Լիազորող |
Ծննդյան |
Ներկայացվող փաստաթղթի տեսակը(անձնագիր, |
Սերիան |
Համարը |
Բնակության վայրի |
Տրված |
Սերտիֆիկատը |
Սերտիֆիկատն |
Հատուկ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Հանձնաժողովի նախագահ` | (կնիք) |
«----» ---------------199 թ.
__________________ Ծանոթագրություն: |
1. Ձևը կազմվում է մարզային հանձնաժողովների կողմից (երկու օրինակից) և առաջին օրինակը` առանց լրացնելու 6-12 սյունակները, ուղարկվում է «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններ, որոնք նշված սյունակները լրացնում են սեփականաշնորհման սերտիֆիկատները տալու պահին: 2. Բացառությամբ 3-րդ սյունակի, ձևում լրացվում են լիազորված անձի մասին տվյալները: |
Ձև N 7
____________________________________ (մարզի, բնակավայրի անվանումը) |
ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԱՅՆ ԲՌՆԱԴԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏՐՎՈՒՄ Է ՄԵԿ ՀԱՎԵԼՅԱԼ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
«ՀԱՅՓՈՍՏ» ՀՆՊՁ-Ի ______________________________ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
NN Բռնադատված քաղաքացու ազգանունը, անունը (լրիվ)` այբբենական կարգով Ծննդյան Անձնագրի սերիան և համարը Բռնադատվածի Տրվող սերտիֆիկատի սերիան և համարը Սերտիֆիկատն ստացող բռնադատված քաղաքացու ստորագրությունը և ստանալու ամսաթիվը Սերտիֆիկատը 1 2 3 4 5 6 7 8
ը/կ
տարեթիվը,
ամսաթիվը
կարգավիճակը
հաստատող
վկայականի
համարը
հանձնող
«Հայփոստ»
ՀՆՊՁ-ի
աշխատակցի
ստորագրությունը
«Հայփոստ» ՀՆՊՁ-ի ____________________ դուստր ձեռնարկության տնօրեն _________________________
(ազգանունը, անունը)
«____» ______________________199 թ.
Կ.Տ.