ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 1995 թվականի N 395
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն հանձնաժողովի առաջարկությունը և նկատի ունենալով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց վկայականների ձևակերպման ու տրման գործընթացի ձգձգման օբյեկտիվ պատճառները, ինչպես նաև առանձին խմբերի քաղաքացիների կողմից տարբեր պատճառներով սեփականաշնորհման սերտիֆիկատներ չստանալու դեպքերը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» N 405 որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |