ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 1995 թվականի N 392
քաղ. Երևան
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԲԱՑ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի բաց աճուրդային վաճառքի կանոնակարգը (կցվում է):
2. Հաստատել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով հիմնադրվող բաց բաժնետիրական ընկերությունների`
ա) օրինակելի կանոնադրությունը (կցվում է).
բ) աճուրդային վաճառքի ձևով տեղաբաշխվող բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագիրը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` մինչև 1995 թվականի հուլիսի 5-ը հաստատել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով ստեղծված բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի վաճառքի միավորների (լոտերի) վաճառքն իրականացնող աճուրդային հանձնաժողովի կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի բաց աճուրդային վաճառքի
1. Սույնով կարգավորվում են պետական ձեռնարկությունների, ինչպես նաև մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետև` պետական ձեռնարկություններ) պետական բաժնեմասի աճուրդային վաճառքի ձևով սեփականաշնորհման պայմանները, աճուրդի կազմակերպման և անցկացման ձևը, թողարկվող բաժնետոմսերի վաճառքի միավորների (լոտերի) քանակի որոշումը, աճուրդային վաճառքի ձևով սեփականաշնորհման հետևանքով բաց բաժնետիրական ընկերությունների (այսուհետև` ընկերություն) հիմնադրման և գրանցման կարգը:
2. Ստեղծվող ընկերության հիմնադիրն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը:
3. Սույն կանոնակարգով սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների կառավարման գործառույթները (ֆունկցիաները), մինչև աճուրդի արդյունքներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների ձևով պետական գրանցումը, համապատասխանաբար իրականացնում են պետական կառավարման վերադաս մարմինը և ձեռնարկության կառավարման մարմինը:
4. Ընկերության հիմնադիր փաստաթուղթն ընկերության կանոնադրությունն է, որը մշակում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի կանոնադրությանը համապատասխան:
5. Բաժնետոմսերի թողարկման ազդագիրը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում գրանցվելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հրապարակվում է մամուլում:
6. Պետական ձեռնարկությունն ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո, որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, հիմնադիրը նախապատրաստում է ընկերության հիմնադիր և այլ փաստաթղթեր, գրանցում է բաժնետոմսերի թողարկման ազդագիրը և հիմնադիրի իր իրավունքները փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը (այսուհետև` վարչություն):
7. Վարչությունը`
կազմակերպում է բաժնետոմսերի վաճառքի միավորների աճուրդը և ստեղծում աճուրդային հանձնաժողով.
վարում է աճուրդը.
հաստատում է աճուրդի արդյունքնեը.
հրավիրում է ընկերության բաժնետերերի խորհրդի առաջին նիստը.
բացում է ընկերության ժամանակավոր հաշիվը Հայխնայբանկում:
8. Պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի աճուրդային վաճառքին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, օտարերկրյա անձինք (այսուհետև` մասնակիցներ):
9. Սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները կարող են մասնակցել աճուրդին ընդհանուր հիմունքներով:
10. Աճուրդն իրականացվում է, որպես կանոն, բաժնետոմսերի հավասար արժողությամբ 10 կամ 8 վաճառքի միավորներով (լոտերով): Ընդ որում, պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման դեպքում աճուրդի է դրվում 10 վաճառքի միավոր (լոտ), իսկ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների պետական բաժնետոմսի սեփականաշնորհման դեպքում` 8 վաճառքի միավոր (լոտ):
11. Սույն կանոնակարգով նախատեսվող բաց աճուրդների անցկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի թիվ 197 որոշմամբ հաստատված աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգին համապատասխան:
12. Սույն կանոնակարգով նախատեսվող աճուրդների դեպքում տվյալ աճուրդի մեկ մասնակիցը չի կարող գնել 9-ից ավելի վաճառքի միավոր (լոտ): Ընդ որում, եթե աճուրդի մեկ մասնակիցը գնում է առաջին ինը վաճառքի միավորները (լոտերը), ապա նա չի կարող մասնակցել վերջին վաճառքի միավորի (լոտի) աճուրդին:
13. Աճուրդի ժամանակ չվաճառված վաճառքի միավորների (լոտերի) սեփականատեր է հանդես գալիս Հայաստանի Հանրապետության կառավարությունն` ի դեմս իր կողմից լիազորված պետական կառավարման մարմնի:
14. Սույն կանոնակարգով իրականացվող աճուրդի հիման վրա ստեղծվող բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի մեծությունը հավասար է աճուրդի դրված վաճառքի միավորների (լոտերի), ինչպես նաև աշխատավորական կոլեկտիվի տրամադրության տակ գտնվող բաժնեմասի ընդհանուր գումարի մեկնարկային արժեքին:
15. Ընկերության պետական գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը, հետևյալ փաստաթղթերի հիման վրա`
վարչության կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վավերացված աճուրդի արդյունքների ամփոփման համապատասխան փաստաթղթեր.
ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովի արձանագրությունը.
հիմնադիր ժողովի կողմից ընդունված ընկերության կանոնադրությունը.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:
Հաստատված է |
«Հաստատված է» ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից |
«Սկզբնական պետական գրանցում» կատարվել է պետական ռեգիստրի կողմից | ||
« » |
1995 թ. |
« » |
1995 թ. |
գրանցման N ____________ |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
բաց բաժնետիրական ընկերության
(Աճուրդային վաճառքի ձևով տեղաբաշխվող բաժնետոմսերի թողարկման դեպքում)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. _____________________________ բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` ընկերություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. ________________-ի N _______ որոշման համաձայն, պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաց աճուրդային վաճառքի ձևով սեփականաշնորհելու հետևանքով:
2. Ընկերությունը հանդիսանում է ____________________________________ իրավահաջորդը:
3. Ընկերության գործունեության նպատակը շահույթի ստացումն է:
Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են`
4. Ընկերությունը կարող է զբաղվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության ցանկացած այլ տեսակներով:
5. Ընկերությունն իրավաբանական անձ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք, բլանկ և դրոշմակնիք: Ընկերությունն իր անունից կնքում է պայմանագրեր, ձեռք բերում գույքային իրավունքներ, կրում պարտավորություններ, կարող է լինել հայցվոր, պատասխանող դատարանում և պետական արբիտրաժում:
6. Ընկերությունն իր գործունեությանը համապատասխան տիրապետում, օգտագործում, տնօրինում և օտարում է իր գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշիվներ է բացում բանկային հիմնարկներում, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա արժույթով:
8. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով:
9. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր բաժնետերերի պարտավորությունների համար: Ընկերության պարտավորությունների դիմաց բաժնետերերը պատասխանատվություն են կրում միայն իրենց պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքի չափով:
10. Ընկերությունն իրավունք ունի հիմնադրելու ձեռնարկություններ և անդամակցելու այլ ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Ընկերության ֆիրմային լրիվ անվանումն է` Ընկերության ֆիրմային կրճատ անվանումն է`
Ընկերության հասցեն է`
II. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
12. Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է ______________ դրամ, որը համապատասխանում է ________ հատ սովորական բաժնետոմսի, յուրաքանչյուրը _____________ դրամ անվանական արժեքով:
Բաժնետոմսերը տեղաբաշխված են`
__________________ հատ բաժնետոմս` մասնակի անհատույց սեփականաշնորհման
__________________ հատ աճուրդում վաճառված բաժնետոմս
__________________ հատ պետական բաժնետոմս:
13. Ընկերությունը կարող է սեփականաշնորհման ավարտից հետո փոփոխել (ավելացնել կամ նվազեցնել) իր կանոնադրական հիմնադրամի մեծությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կանոնադրական հիմնադրամի փոփոխման մասին որոշումն ընդունվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` բաժնետերերի ընդհանուր ձայների 2/3-ով և ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, դրանք գործող օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցելու պահից:
Կանոնադրական հիմնադրամի փոփոխման մասին ընդհանուր ժողովի որոշման մեջ նշվում են փոփոխման պատճառները, չափը, իսկ ավելացման դեպքում` նաև եղանակները և աղբյուրները: Ընկերության առաջին ժողովում կանոնադրական հիմնադրամի մեծությունը չի կարող փոփոխվել:
14. Մեկ բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող երկու և ավելի անձինք ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես մեկ բաժնետեր և իրենց իրավունքները կարող են իրականացնել լիազոր ներկայացուցչի միջոցով:
15. Ընկերությունը կարող է թողարկել բաժնետոմսեր, պարտատոմսեր, մուրհակներ և այլ արժեթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Արժեթղթերի թողարկման, վաճառքի և տեղաբաշխման մասին որոշումներն ընդունվում են ընկերության ընդհանուր ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17. Արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է գերազանցի կանոնադրական հիմնադրամի 10 տոկոսը:
Արտոնյալ բաժնետոմսերի տերերը բաժնետերերի ժողովում ձայնի իրավունք չունեն, եթե այդ բաժնետոմսերի թողարկման մասին որոշմամբ այլ բան չի նախատեսված:
18. Ընկերությունը վարում է բաժնետերերի գրանցամատյան, դրանում ընդգրկելով հետևյալ տվյալները`
բաժնետոմսերի տեսակը և քանակը.
բաժնետոմսերի անվանական արժեքը.
բաժնետիրոջ անվանումը և հասցեն (անվանական բաժնետոմսերի տերերի համար).
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:
19. Բաժնետիրոջ գրավոր դիմումի համաձայն գրանցամատյանից նրան տրվում է քաղվածք` հաստատված ընկերության կնիքով: Ընկերությունը պարտավոր է վարել գրանցամատյանից տրվող քաղվածքների մատյան, որը պետք է համարակալվի, կարվի և կնքվի կնիքով:
20. Յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի հավաստիանալու, որ ինքը գրանցված է բաժնետերերի գրանցամատյանում, իսկ գրանցամատյան վարողը պարտավոր է բաժնետիրոջը ներկայացնել գրանցամատյանում նրա գրանցման մասին գրառումը:
21. Ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերությունում կարող են ստեղծվել հետևյալ ֆոնդերը`
պահուստային ֆոնդ (պարտադիր).
շահաբաժինների վճարման ֆոնդ.
այլ ֆոնդեր:
Ֆոնդերի ձևավորումն ու օգտագործումը, դրանց հատկացումների կարգը և չափերը որոշում է ընդհանուր ժողովը:
22. Պահուստային ֆոնդն ստեղծվում է կանոնադրական ֆոնդի 15 տոկոսից ոչ պակաս: Պահուստային ֆոնդը ձևավորվում է ընկերության տրամադրության տակ մնացող շահույթից կատարվող տարեկան մասհանումներից: Պահուստային ֆոնդի մասհանումները կատարվում են զուտ շահույթի 5 տոկոսից ոչ պակաս, մինչև պահուստային ֆոնդի որոշված չափի լրանալը:
23. Պահուստային ֆոնդի միջոցներն ընկերության բաժնետերերի ժողովի որոշմամբ օգտագործվում են ընկերության կորուստների և վնասների փոխհատուցման նպատակով:
24. Շահաբաժինների վճարման ֆոնդը ձևավորվում է ընկերության տրամադրության տակ մնացող շահույթից և օգտագործվում բաժնետերերին շահաբաժինների վճարման համար:
III. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
25. Ընկերությունն ինքնուրույն է պլանավորում իր գործունեության և զարգացման ուղղությունները:
26. Ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական և վիճակագրական հաշվառում:
27. Ընկերության թողարկած արտադրանքը, կատարած աշխատանքները, մատուցած ծառայությունները իրացվում են նրա կողմից սահմանված գներով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
28. Ընկերության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը շահույթն է:
29. Ընկերության տրամադրության տակ մնացած շահույթի բաշխումն իրականացվում է ըստ ընկերության գործունեության արդյունքների եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով` ընկերության ընդհանուր ժողովի կողմից սահմանված կարգով:
IV. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ, ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30. Սեփականաշնորհման հետևանքով ստեղծվող բաց բաժնետիրական ընկերության հիմնադրի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և դադարում են աճուրդային վաճառքի արդյունքներով բաց բաժնետիրական ընկերության գրանցման պահից:
31. Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն`
ա) ընկերության ընդհանուր ժողովում ունենալու իրենց բաժնեմասերին համապատասխան ձայների քանակ` ելնելով մեկ բաժնետոմսը մեկ ձայն սկզբունքից.
բ) ստանալու շահույթի համապատասխան մասը.
գ) ունենալու ընկերության կողմից թողարկվող բաժնետոմսերի ձեռքբերման իրավունք, եթե բաժնետոմսերի թողարկման ազդագրով այլ բան չի նախատեսված.
դ) իրենց բաժնեմասի չափով ստանալու ընկերության սեփականության այն մասը, որն ընկերության գործունեության դադարեցման դեպքում հայտարարված է որպես վերջնական հաշվարկի արդյունք.
ե) ստանալու ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկություններ, այդ թվում ծանոթանալու հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ` ընկերության խորհրդի կողմից որոշված կարգով և պարբերականությամբ.
զ) ներկայացնելու առաջարկություններ ընկերության ղեկավար մարմիններին.
է) վաճառելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով օտարելու իրենց բաժնետոմսերը` առանց մյուս բաժնետերերի համաձայնության.
ը) արտոնյալ բաժնետոմս ունեցողները` ստանալու սահմանված չափով շահաբաժին, եթե այն նախատեսված է բաժնետոմսերի թողարկման մասին որոշմամբ.
թ) ընկերության հիմնադրամի 1/10 բաժնետոմսերի տերերը` պահանջելու փորձագետ (փորձագետների խումբ)` ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունների և առևտրային գաղտնիք չներկայացնող այլ փաստաթղթերի ստուգման համար: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ստուգումը պահանջող բաժնետերերը.
ժ) ընկերության հիմնադիր ժողովում իրենց իրավունքները ներկայացնելու համար լիազորելու երրորդ անձի.
ի) ժողովում հանդես գալու առաջարկություններով.
լ) ընդհանուր ժողովի կողմից ընդունված և գործող օրենսդրությանը հակասող որոշումների գանգատարկման նպատակով դիմելու դատարան:
Ընկերության բաժնետերերը կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:
32. Ընկերության բաժնետերերը պարտավոր են`
ա) հետ պահանջել իրենց ներդրումները.
բ) օժանդակել ընկերությանը վերջինիս գործունեության իրականացման գործում.
գ) չհրապարակել ընկերության առևտրային գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև հրապարակման ոչ ենթակա այլ տեղեկություններ:
V. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
33. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է, իսկ կառավարման մարմինները` խորհուրդը, խորհրդի նախագահը և ընկերության գործադիր տնօրենը:
34. Ընկերության առաջին ժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը (այսուհետև` վարչություն)` աճուրդի արդյունքներն ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում:
35. Ընկերության առաջին ժողովը իրավազոր է, եթե դրա աշխատանքներին մասնակցում են բաժնետերեր (կամ նրանց ներկայացուցիչները), որոնց պատկանում են բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսը:
36. Ընկերության առաջին ժողովը`
հաստատում է ընկերության հիմնադիր փաստաթուղթը` կանոնադրությունը.
ընտրում է ընկերության խորհրդի նախագահ և կառավարման մարմիններ:
37. Ընկերության բաժնետերերի առաջին ժողովում ընկերության խորհրդի ձևավորումը կատարվում է հետևյալ կերպ`
պետական ձեռնարկության` բաժնետոմսերի աճուրդային վաճառքի ձևով սեփականաշնորհման դեպքում յուրաքանչյուր վաճառքի միավորի (լոտի) գնորդ առաջարկում է խորհրդի մեկ անդամ, որի` խորհրդի կազմի մեջ մտնելը չի քվեարկվում: Ընդ որում, յուրաքանչյուր վաճառքի միավորի (լոտի) համար առաջարկվում է մեկ թեկնածու:
Ընկերության բաժնետերերի առաջին ժողովում խորհրդի կազմում ընտրվում են մասնակի անհատույց սեփականաշնորհման մասնակիցներից 2 ներկայացուցիչ` մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով առաջացած սեփականատերերի բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
38. Ընկերության խորհրդի կազմը բաղկացած է 10 հոգուց:
39. Ընկերության խորհրդի նախագահն ընտրվում է սույն կանոնադրության 47-րդ կետով սահմանված կարգով:
40. Ընկերության գործադիր տնօրենին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից ընկերության խորհուրդը:
41. 500 և ավելի բաժնետեր ունեցող ընկերություններում խորհրդի նախագահ և գործադիր տնօրենի պաշտոնները չեն կարող համատեղվել:
42. Ընկերության վերահսկիչ հանձնաժողովն ընտրվում է ընկերության առաջին ժողովում` խորհրդի առաջարկությամբ:
43. Ընկերության առաջին ժողովը համարվում է չկայացած, եթե դրա աշխատանքներին մասնակցում են բաժնետոմսերի 51 տոկոսից պակաս բաժնետոմսեր ունեցող բաժնետերեր:
44. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`
ա) բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխումը.
բ) ընկերության խորհրդի ընտրությունը և խորհրդի անդամների հետկանչումը.
գ) ընկերության կանոնադրության հաստատումը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.
դ) ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը և նրանց հետ կանչումը.
ե) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, նրա ծրագրերի հաստատումը.
զ) ընկերության, այդ թվում նրա մասնաճյուղերի, ներկայացուցիչների, դուստր ձեռնարկությունների տնտեսական գործունեության տարեկան աղբյուրների, հաշվեկշռի, վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) հաշվետվության հաստատումը.
է) շահույթի բաշխման կարգի մասին որոշման ընդունումը և վնասների ծածկման կարգի հաստատումը.
ը) ընկերության խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի նախագահի ու անդամների ընտրությունը և հետկանչումը.
թ) ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի իրացման կարգի սահմանումը.
ժ) ընկերության ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը.
ի) ընկերության վերակառուցման և լուծարման մասին որոշման ընդունումը, լուծարքային հանձնաժողովի կազմումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
լ) առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների կազմի պահպանման ձևերի որոշումը.
խ) ընկերության խորհրդի անդամների կազմի թվաքանակի և նրանց իրավասությունների ժամկետի որոշումը:
Ընկերության ընդհանուր ժողովը կարող է քննարկել ընկերության գործունեությանը վերաբերող ցանկացած այլ հարց:
45. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը գումարվում է ոչ ուշ քան տարին մեկ անգամ: Տարեկան ընդհանուր ժողովից բացի կարող են հրավիրվել արտահերթ ընդհանուր ժողովներ:
Արտահերթ ընդհանուր ժողովները հրավիրվում են`
ա) ընկերության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ.
բ) ընկերության խորհրդի անդամների առնվազն 20 տոկոսի պահանջով.
գ) բաժնետերերի առնվազն 10 տոկոսի պահանջով.
դ) ընկերությունը սահմանված կարգով անվճարունակ ճանաչելու դեպքում:
46. Ընկերության բաժնետերերն ընդհանուր ժողովին կարող են մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ սահմանված կարգով լիազորված ներկայացուցչի միջոցով: Բաժնետերերն իրավունք ունեն ցանկացած ժամանակ փոխարինելու իրենց լիազոր ներկայացուցչին:
47. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշման, ընկերության խորհրդի անդամների ընտրության և հետկանչման, կանոնադրության ու կառավարման կառուցվածքի հաստատման ու փոփոխման վերաբերյալ որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող բոլոր բաժնետերերի ձայների 2/3-ով, իսկ մնացած հարցերի վերաբերյալ` ձայների պարզ մեծամասնությամբ:
Որոշում կարող է ընդունվել նաև հարցման միջոցով: Այդ դեպքում որոշման նախագիծը կամ քվեարկության ենթակա հարցերն ուղարկվում են բաժնետերերին, որոնք պետք է գրավոր հայտնեն իրենց կարծիքը: Քվեարկությանը մասնակցող բաժնետերերի կարծիքն ստանալուց հետո, քվեարկության սկզբից ոչ ուշ քան երկամսյա ժամկետում, ընկերության նախագահը բաժնետերերին տեղյակ է պահում ընդունված որոշման մասին:
48. Ընկերության տարեկան ընդհանուր ժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվում է ընկերության խորհրդի կողմից և այդ մասին տրվում է հայտարարություն` ոչ ուշ քան ժողովը հրավիրելուց 45 օր առաջ:
49. Յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի առաջադրելու բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգային հարցեր, պայմանով, որ առաջադրվող հարցերը ներկայացված լինեն խորհրդին` ժողովը հրավիրելուց առնվազն 30 օր առաջ:
50. Ընդհանուր ժողովում վարվում է արձանագրություն: Բաժնետերերի պահանջով նրանց տրվում են արձանագրությունները կամ քաղվածքներ դրանցից:
51. Ընկերության հաշվապահական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել և հրապարակել հաշվապահական հաշվառման և վիճակագրական հաշվետվություններ:
52. Ընկերության խորհրդի նախագահը`
ա) վարում է ընկերության խորհրդի նիստերը.
բ) ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում ընկերության գործունեության ծրագրերը և նախագծերը, տարեկան հաշվեկշիռը, ֆինանսական պլանի կատարման հաշվետվությունը.
գ) խորհրդի որոշմամբ ընկերության անունից աշխատանքային պայմանագիր է կնքում ընկերության գործադիր տնօրենի հետ: Այն դեպքում, երբ խորհրդի նախագահը միաժամանակ ընկերության գործադիր տնօրենն է, աշխատանքային պայմանագիրը վերջինիս հետ կնքում է ընկերության խորհրդի` այդ նպատակով լիազորված անդամը:
53. Ընկերության խորհրդի անդամները գործում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից տրված իրավասությունների շրջանակներում: Ընկերության խորհրդի անդամները կարող են լինել նաև բաժնետերեր չհանդիսացող անձինք: Ընկերության խորհրդի անդամները կարող են վարձատրվել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից սահմանված կարգով և չափերով:
54. Ընկերության խորհրդի անդամին հետ կանչելու կամ ընտրվելու մասին ընդհանուր ժողովի որոշման պատճենը պետք է հանձնվի ընկերության խորհրդի անդամին:
55. Ընկերությունը վարում է խորհրդի անդամների բաժնետոմսերի գրանցամատյան, որտեղ պետք է գրանցվեն խորհրդի անդամների բոլոր տեսակի բաժնետոմսերի մասին տվյալները:
56. Ընկերության խորհրդի անդամը պարտավոր է պահպանել ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիքը:
57. Ընկերության խորհրդի նիստը համարվում է իրավասու, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների 2/3-ը: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
58. Ընկերության խորհուրդը բաժնետերերի ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ընկերության կառավարման բարձրագույն գործադիր մարմինն է, որը լուծում է ընկերության գործունեության բոլոր հարցերը, բացի այն հարցերից, որոնք հանդիսանում են բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունը:
59. Ընկերության խորհրդի իրավասություններն են`
ա) ընկերության հեռանկարային զարգացման ուղղությունների և ծրագրերի ներկայացումը ընդհանուր ժողովի հաստատմանը.
բ) ընկերության գործադիր տնօրենին, գործադիր տնօրենի տեղակալներին և գլխավոր հաշվապահին պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը.
գ) ընկերության բաժնետերերի հերթական և արտահերթ ընդհանուր ժողովների հրավիրումը.
դ) ընկերության կառուցվածքի սահմանումը.
ե) ընդհանուր ժողովի օրակարգի ձևավորումը.
զ) ընկերության գործադիր տնօրենի գործունեության վերահսկումը.
է) ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգի, դուստր ձեռնարկությունների և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների, ընկերության աշխատողների պաշտոնեական հրահանգների և հաստիքացուցակի հաստատումը:
60. Ընկերության գործադիր տնօրենը կազմակերպում է ընկերության ընդհանուր ժողովի և ընկերության խորհրդի որոշումների կատարումը և հաշվետու է ընկերության խորհրդին:
61. Ընկերության գործադիր տնօրենը`
ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները.
բ) առանց լիազորագրի գործում է ընկերության անունից.
գ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.
դ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
ե) տալիս է լիազորագրեր.
զ) բանկային հիմնարկներում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.
է) ընկերության խորհրդի հաստատմանն է ներկայացնում ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգը, դուստր ձեռնարկությունների և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, ընկերության ղեկավար աշխատողների պաշտոնեական հրահանգները, հաստիքացուցակները.
ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ և ստուգում դրանց կատարումը.
թ) ապահովում է աշխատողների կողմից աշխատանքային ներքին կարգապահական կանոնների ապահովումը.
ժ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և ազատում աշխատանքից ընկերության աշխատողներին.
ի) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
62. Ընկերության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը):
63. Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) անդամներն ընտրվում են ընկերության բաժնետերերի թվից:
Վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) կազմում չեն կարող ընտրվել ընկերության խորհրդի անդամները, գործադիր տնօրենը և գլխավոր հաշվապահը: Վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) նախագահն ընտրվում է այդ հանձնաժողովի կողմից` փակ քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
64. Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) ընդհանուր ժողովի հանձնարարությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, կամ ընկերության առնվազն 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետերերի պահանջով, կամ ընկերության կողմից սահմանված կարգով իրականացնում է ընկերության գործունեության ստուգում:
65. Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) իրավունք ունի ընկերության աշխատողներից պահանջելու անհրաժեշտ նյութեր և բացատրություններ:
66. Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) ըստ ընկերության տարեկան հաշվետվության և հաշվեկշռի կազմում է վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) հաշվետվություն: Առանց այդ հաշվետվության ընկերության հաշվեկշիռը բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ենթակա չէ հաստատման: Հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընկերության ընդհանուր ժողովի և խորհրդի կողմից նախատեսված տվյալները:
67. Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) պարտավոր է ընկերության գործունեության ստուգումների ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բաժնետերերի շահերի կոպիտ խախտումների դեպքերում ընկերության խորհրդին առաջարկել արտահերթ ընդհանուր ժողովի գումարում:
VI. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
68. Ընկերության վերակառուցումը կամ լուծարումը կատարվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում և կարգով:
69. Ընկերության լուծարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված լուծարքային հանձնաժողովը:
Հաստատված է |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ա Զ Դ Ա Գ Ի Ր
բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքի ձԵՎով տեղաբաշխվող բաժնետոմսերի թողարկման
Տիտղոսաթերթիկ | |
Հաստատված է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի N որոշմամբ |
Գրանցված է ՀՀ ֆինանսների նախարարությունում (գրանցումը վավերացվում է ՀՀ ֆինանսների նախարարության դրոշմակնիքով) |
ԵՐևԱՆ-1995 թ. |
1. Տեղեկություններ բաց բաժնետիրական ընկերության
վերակազմավորվող ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) մասին
1.1. Ձեռնարկության լրիվ անվանումը`
Ձեռնարկության կրճատ անվանումը`
1.2. Ձեռնարկության հասցեն`
1.3. Ձեռնարկության իրավաբանական կարգավիճակը` պետական ձեռնարկություն:
1.4. Ձեռնարկությունը վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) ՀՀ կառավարության 199 թ. -ի որոշմամբ:
Ձեռնարկությունը ենթարկվել է մասնակի անհատույց սեփականաշնորհման ՀՀ կառավարության 199 թ. N որոշմամբ (փակ բաժնետիրական ընկերության դեպքում):
1.5. Ձեռնարկության տնօրեն`
գլխավոր հաշվապահ`Մասնակի անհատույց սեփականաշնորհման դեպքում նրանց բաժնեմասի չափը`
Ձեռնարկության վարչության (խորհրդի) անդամները և նրանց պատկանող բաժնեմասի չափը (մասնակի անհատույց սեփականաշնորհման դեպքում)`
Ձեռնարկության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները |
(ժամկետը, |
աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծարման պայմանները, աշխատանքի վարձատրությունը) |
1.6. ՀՀ տարածքում և նրանից դուրս ձեռնարկության այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների ցուցակը, որոնց կանոնադրական հիմնադրամում ձեռնարկության բաժնեմասը կազմում է հինգ տոկոսից ավելի: Ցուցակի մեջ պետք է նշել այդ ձեռնարկությունների և կազմակերպությունների իրավաբանական կարգավիճակը, լրիվ անվանումները, գտնվելու վայրը և թողարկողի կոնկրետ բաժնեմասը յուրաքանչյուր կանոնադրական հիմնադրամում:
1.7. Ձեռնարկության զբաղեցրած հողատարածքը _____________________ տարածքը _____________ շենքեր և շինություններ ____________________
1.8. Հիմնական ֆոնդերի ցուցակն ըստ տեսակների`
Ցուցանիշի անվանումը |
Մնացորդը վերջին հաշվետու | |
1. | Հիմնական միջոցներ այդ թվում` շենքեր կառույցներ մեքենաներ և սարքավորումներ տրանսպորտային միջոցներ գործիքներ արտադրական և տնտ. գույք բանող անասուններ մթերատու անասուններ բազմամյա տնկարկներ այլ հիմնական միջոցներ Ընդամենը այդ թվում` արտադրական ոչ արտադրական |
|
2. | Կապիտալ ներդրումներ |
*) Սույն կետը լրացվում է ձեռնարկության հաշվապահական հաշվեկշռին կից ձև 5-ի տվյալների հիման վրա:
1.9. Անավարտ շինարարության օբյեկտները, դրանց նախահաշվային արժեքը, իրականացված ծախսերը, այդ թվում շինմոնտաժային աշխատանքները, չտեղակայված սարքավորումներն առ «_____»____________________ 1995 թ.
1.10. Ձեռնարկության վերջին երեք տարվա և վերջին հաշվետու ժամանակաշրջանի հիմնական հաշվեկշռային ցուցանիշները.
(հազ. ռուբլի) |
(հազ. դրամ) |
(հազ. դրամ) |
(հազ. դրամ) | ||
Ակտիվ |
|||||
1. | Հիմնական միջոցներ (01) | ||||
2. | Ոչ նյութական ակտիվներ (04) | ||||
3. | Այլ արտաշրջանառու ակտիվներ (06 07 08 75) | ||||
4. | Պաշարներ (10 11 12 15 40 41) | ||||
5. | Ծախսեր (20 21 23 29 30 31 42 44) | ||||
6. | Դրամական միջոցներ (50 51 52 55 57) | ||||
7. | Հաշվարկներ դեբիտորների հետ (45 62 76 78 68 73) | ||||
8. | Շրջանառու այլ ակտիվներ (58 61) | ||||
Հաշվեկշիռ |
|||||
Պասիվ |
|||||
1. | Կանոնադիր ֆոնդ (85) | ||||
2. | Պահուստային ֆոնդ (86) | ||||
3. | Հատուկ նշանակության ֆոնդեր (88) | ||||
4. | Սեփական միջոցների այլ ակտիվներ (75 96 97) | ||||
5. | Նյութական և ոչ նյութական ակտիվների մաշվածք (02 05 13) | ||||
6. | Չբաշխված շահույթ (87) | ||||
7. | Կարճ. վարկեր և փոխառ. (90 94) | ||||
8. | Երկար. վարկեր և փոխառ. (92 95) | ||||
9. | Ժամկետանց և տարկետված վարկեր *) | ||||
10. | Այլ վարկեր (93 98) | ||||
11. | Հաշվարկներ կրեդիտորների հետ (60 64 65 67 68 70 78) |
||||
12. | Այլ պասիվներ (82 83 89) | ||||
Հաշվեկշիռ |
Սույն հաշվետվությունը լրացվում է ձեռնարկության տարեկան և վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշռի տվյալների հիման վրա:
*) Սույն կետը լրացվում է ձեռնարկության վարկային պայմանագրի տվյալների հիման վրա:
1.11. Թողարկվող արտադրանքի տեսականին և դրա իրացման տեսակարար կշիռը կազմում է`
հանրապետության շուկայում
ԱՊՀ շուկայում
համաշխարհային շուկայում
1.12. Ձեռնարկության աշխատողների թիվն առ «_____»_____________ 199 թ. կազմում է ___________ մարդ:
2. Տեղեկություններ ձեռնարկության ֆինանսական վիճակի մասին
2.1. Վերջին երեք ֆինանսական տարվա արդյունքները.
1992 թ. |
1993 թ. |
1994 թ. | ||||
շահույթ |
վնաս |
շահույթ |
վնաս |
շահույթ |
վնաս | |
1. Արտադրանքի (աշխատանքի, |
||||||
2. Իրացված արտադրանքի արտ. կատարված աշխ. և ծառ. ծախսերը |
||||||
3. Իրացումից ստացված |
||||||
4. Այլ իրացումից ստացված |
||||||
5. Արտաիրացումային եկամուտներ և ծախսեր այդ թվում` |
||||||
6. Ընդամենը շահույթ և վնաս |
||||||
7. Հաշվեկշռային շահույթ և վնաս |
2.2. Վերջին երեք տարվա շահույթի բաշխման հաշվետվությունն ըստ համապատասխան հաշվետվության ձևի.
1992 թ. |
1993 թ. |
1994 թ. | ||||
1. Վճարումներ բյուջե |
||||||
2. Մասհանումներ պահուստային (ապահովագրական) ֆոնդին կուտակման ֆոնդին սպառման ֆոնդին բարեգործական նպատակներով այլ նպատակներով |
2.3 Վերջին երեք տարվա վճարումները բյուջե.
1992 թ. |
1993 թ. |
1994 թ. | ||||
հաշվարկ- |
վճարված է |
հաշվարկ- |
վճարված է |
հաշվարկ- |
վճարված է | |
1. Ֆոնդավճար (գույքահարկ) 2. Շահութահարկ 3. Հողի հարկ 4. Ավելացված արժեքի հարկ 5. Ակցիզային հարկ 6. Եկամտահարկ 7. Այլ հարկեր և պարտադիր վճարումներ 8. Տնտեսական պատժամիջոցներ |
2.1., 2.2. և 2.3 կետերը լրացվում են հաշվեկշռին կից «Հաշվետվություն ֆինանսական արդյունքների և դրանց օգտագործման մասին» N 2 ձևի հիման վրա:
2.4. Ձեռնարկությանը տրամադրված վարկերի դիմաց վճարվող տոկոսադրույքի չափը, այդ թվում ժամկետանց վարկերի դիմաց վճարվող տոկոսադրույքի չափը.
3. Տեղեկություններ ստեղծվող բաց բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) մասին
3.1. Ընկերության հիմնադիր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը (այսուհետև` պետական հանձնաժողով):
Սեփականաշնորհվող պետական ձեռնարկության կառավարման գործառույթները (ֆունկցիաները), մինչև բաժանորդագրության արդյունքներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը, իրականացնում է ՀՀ _________________նախարարությունը:
3.2. Ընկերության կանոնադրությունը հաստատվում է պետական հանձնաժողովի կողմից` 199 թ. N որոշմամբ:
3.3. Ընկերության սեփականատերերն են աճուրդային վաճառքի արդյունքում բաժնետոմսեր ձեռք բերած անձինք, պետական մասնակցությամբ ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցիչները և սեփականաշնորհման ընթացքում պետական բաժնեմաս մնալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս իր կողմից լիազորված պետական կառավարման մարմնի:
3.4. Ընկերության առաջին ժողովը հրավիրում է վարչությունը` աճուրդի արդյունքներն ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում:
Ընկերության առաջին ժողովը համարվում է իրավազոր, եթե նրա աշխատանքներին մասնակցում են բաժնետերեր (կամ նրանց ներկայացուցիչներ), որոնց պատկանում է բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսը
(կանոնադրության 36-րդ կետ):
Ընկերության առաջին ժողովը`
հաստատում է ընկերության հիմնադիր փաստաթուղթը` կանոնադրությունը.
ձևավորում է ընկերության խորհուրդը և կառավարման մարմիններ
(կանոնադրության 37-րդ կետ):
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`
ա) բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխումը.
բ) ընկերության խորհրդի անդամների ընտրությունը և խորհրդի անդամների հետկանչումը.
գ) ընկերության կանոնադրության հաստատումը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.
դ) ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը և նրանց հետ կանչումը.
ե) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, նրա ծրագրերի հաստատումը.
զ) ընկերության, այդ թվում նրա մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, դուստր ձեռնարկությունների տնտեսական գործունեության տարեկան արդյունքների, հաշվեկշռի, վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչ) հաշվետվության հաստատումը.
է) շահույթի բաշխման կարգի մասին որոշումը և վնասների ծածկման կարգի հաստատումը.
ը) ընկերության խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի նախագահի ու անդամների ընտրությունը և հետկանչումը.
թ) ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի իրացման կարգի սահմանումը.
ժ) ընկերության ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը.
ի) ընկերության վերակառուցման և լուծարման մասին որոշման ընդունումը, լուծարային հանձնաժողովի կազմումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
լ) առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների կազմի և պահպանման ձևերի որոշումը.
խ) ընկերության խորհրդի անդամների կազմի թվաքանակի և նրանց իրավասությունների ժամկետի որոշումը:
Ընկերության ընդհանուր ժողովը կարող է քննարկել ընկերության գործունեությանը վերաբերող ցանկացած այլ հարց
(կանոնադրության 44-րդ կետ):
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը գումարվում է ոչ ուշ, քան տարին մեկ անգամ: Տարեկան ընդհանուր ժողովից բացի կարող են հրավիրվել արտահերթ ընդհանուր ժողովներ:
Արտահերթ ընդհանուր ժողովները հրավիրվում են`
ա) ընկերության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ.
բ) ընկերության խորհրդի անդամների առնվազն 20 տոկոսի պահանջով.
գ) բաժնետերերի առնվազն 10 տոկոսի պահանջով.
դ) ընկերությունը սահմանված կարգով անվճարունակ ճանաչելու դեպքում
(կանոնադրության 45-րդ կետ):
Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշման, ընկերության խորհրդի անդամների ընտրության և հետկանչման, կանոնադրության ու կառավարման կառուցվածքի հաստատման ու փոփոխման վերաբերյալ որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող բոլոր բաժնետերերի ձայների 2/3-ով, իսկ մնացած հարցերի վերաբերյալ` ձայների պարզ մեծամասնությամբ:
Որոշում կարող է ընդունվել նաև հարցման միջոցով:
Այդ դեպքում որոշման նախագիծը կամ քվեարկության ենթակա հարցերն ուղարկվում են բաժնետերերին, որոնք պետք է գրավոր հայտնեն իրենց կարծիքը: Քվեարկությանը մասնակցող բաժնետերերի կարծիքն ստանալուց հետո, քվեարկության սկզբից ոչ ուշ քան երկամսյա ժամկետում, ընկերության նախագահը բաժնետերերին տեղյակ է պահում ընդունված որոշման մասին
(կանոնադրության 47-րդ կետ):
Ընկերության տարեկան ընդհանուր ժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվում է ընկերության խորհրդի կողմից և այդ մասին տրվում է հայտարարություն` ոչ ուշ քան ժողովը հրավիրելուց 45 օր առաջ
(կանոնադրության 48-րդ կետ):
Ընդհանուր ժողովում վարվում է արձանագրություն: Բաժնետերերի պահանջով նրանց տրվում են արձանագրությունները կամ քաղվածքներ դրանցից
(կանոնադրության 50-րդ կետ):
3.5. Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն`
ա) ունենալու ընկերության ընդհանուր ժողովում իրենց բաժնեմասերին համապատասխան ձայների քանակ` ելնելով մեկ բաժնետոմսը մեկ ձայն սկզբունքից.
բ) ստանալու շահույթի իր բաժնեմասին համապատասխան մասը.
գ) ունենալու ընկերության կողմից թողարկվող բաժնետոմսերի ձեռքբերման իրավունք, եթե այլ բան չի նախատեսված բաժնետոմսերի թողարկման ազդագրով.
դ) ստանալու իրենց բաժնեմասի չափով ընկերության սեփականության այն մասը, որն ընկերության գործունեության դադարեցման դեպքում հայտարարված է որպես վերջնական հաշվարկի արդյունք.
ե) ստանալու հրապարակման ենթակա տեղեկություններ ընկերության գործունեության վերաբերյալ, այդ թվում ծանոթանալու հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ` ընկերության խորհրդի կողմից որոշված կարգով և պարբերականությամբ.
զ) ներկայացնելու առաջարկություններ ընկերության ղեկավար մարմիններին.
է) վաճառելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով օտարելու իրենց բաժնետոմսերն առանց մյուս բաժնետերերի համաձայնության.
ը) արտոնյալ բաժնետոմս ունեցողները` ստանալու սահմանված չափով շահաբաժին, եթե այն նախատեսված է բաժնետոմսերի թողարկման մասին որոշմամբ.
թ) ընկերության հիմնադրամի 1/10 բաժնետոմսերի տերերը կարող են պահանջել փորձագետ (փորձագետների խումբ) ստուգելու ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և առևտրային գաղտնիք չներկայացնող այլ փաստաթղթերը: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ստուգումը պահանջող բաժնետերերը.
ժ) ընկերության հիմնադիր ժողովում իրենց իրավունքները ներկայացնելու համար լիազորելու երրորդ անձի.
ի) ժողովում հանդես գալու առաջարկություններով.
լ) ընդհանուր ժողովի կողմից ընդունված և գործող օրենսդրությանը հակասող որոշումների գանգատարկման նպատակով դիմելու դատարան:
Ընկերության բաժնետերերը կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ
(կանոնադրության 32-րդ կետ):
Ընկերության բաժնետերերը պարտավոր են`
ա) չպահանջել իրենց ներդրումները.
բ) օժանդակել ընկերությանը վերջինիս գործունեության իրականացման գործում.
գ) չհրապարակել ընկերության առևտրային գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև հրապարակման ոչ ենթակա այլ տեղեկություններ
կանոնադրության 33-րդ կետ):
Ընկերության բաժնետերերն ընդհանուր ժողովին կարող են մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ սահմանված կարգով լիազորված ներկայացուցչի միջոցով: Բաժնետերերն իրավունք ունեն ցանկացած ժամանակ փոխարինելու իրենց լիազոր ներկայացուցչին:
3.6. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է, իսկ կառավարման մարմինները` խորհուրդը, խորհրդի նախագահը և ընկերության գործադիր տնօրենը:
Ընկերության բաժնետերերի առաջին ժողովում ընկերության խորհրդի ձևավորումը կատարվում է հետևյալ կերպ`
պետական ձեռնարկության` բաժնետոմսերի աճուրդային վաճառքի ձևով սեփականաշնորհման դեպքում յուրաքանչյուր լոտի հաղթողը (անկախ նրանից մեկ լոտի, թե մի քանի) առաջարկում է իր կամ իր կողմից լիազորված անձի (անձանց) թեկնածությունը (ները): Ընդ որում, յուրաքանչյուր հաղթած լոտի համար առաջարկվում է մեկ թեկնածու, որի (որոնց) խորհրդի կազմի մեջ մտնելը չի քվեարկվում:
Ընկերության բաժնետերերի առաջին ժողովում խորհրդի կազմի մեջ են մտնում 2 ներկայացուցիչ ընկերության աշխատավորական կոլեկտիվից (եթե ընկերությունը հիմնադրվել է պետական մասնակցությամբ ձեռնարկության պետական բաժնեմասի վաճառքի հիման վրա), ինչպես նաև համապատասխան քանակությամբ ներկայացուցիչ (ներ) վարչության կողմից (եթե աճուրդից հետո ընկերության կանոնադրական հիմնադրամում մնում է պետական բաժնեմասը): Վարչությունը ներկայացուցիչներ է նշանակում համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների կողմից ներկայացված մասնագետներից:
Ընկերության խորհրդի կազմը բաղկացած է 10 հոգուց: Այն դեպքում, երբ լոտի հաղթողը հրաժարվում է խորհրդի անդամի իր թեկնածությունից, ապա նրա փոխարեն վարչությունն առաջադրում է այլ թեկնածու:
Ընկերության խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների թվից: Առաջադրված թեկնածուները դրվում են անհատական քվեարկության: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որի օգտին քվեարկվել է (բաց քվեարկությամբ) ժողովին ներկա գտնվող բաժնետերերի ձայների պարզ մեծամասնությունը: Անհրաժեշտ ձայներ չհավաքած թեկնածուների փոխարեն վարչության կողմից առաջադրվում են այլ թեկնածուներ` նույն կարգով:
Ընկերության գործադիր տնօրենին նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից ընկերության խորհուրդը
(կանոնադրության 40-րդ կետ):
500 և ավելի բաժնետեր ունեցող ընկերություններում խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները չեն կարող համատեղվել
(կանոնադրության 41-րդ կետ):
Ընկերության վերահսկիչ հանձնաժողովն ընտրվում է ընկերության առաջին ժողովում` խորհրդի առաջարկությամբ
(կանոնադրության 42-րդ կետ):
Ընկերության խորհրդի նախագահը`
ա) վարում է ընկերության խորհրդի նիստերը.
բ) ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում ընկերության գործունեության ծրագրերը և նախագծերը, տարեկան հաշվեկշիռը, ֆինանսական պլանի կատարման հաշվետվությունը.
գ) խորհրդի որոշմամբ ընկերության անունից աշխատանքային պայմանագիր է կնքում ընկերության գործադիր տնօրենի հետ: Այն դեպքում, երբ խորհրդի նախագահը միաժամանակ հանդիսանում է ընկերության տնօրեն, աշխատանքային պայմանագիրը վերջինիս հետ կնքում է ընկերության խորհրդի` այդ նպատակով լիազորված անդամը
(կանոնադրության 52-րդ կետ):
Ընկերության խորհրդի անդամները գործում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից տրված իրավասությունների շրջանակներում: Ընկերության խորհրդի անդամները կարող են լինել նաև բաժնետերեր չհանդիսացող անձինք: Ընկերության խորհրդի անդամները կարող են վարձատրվել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից սահմանված կարգով և չափերով
(կանոնադրության 53-րդ կետ):
Ընկերության խորհրդի անդամին հետ կանչելու կամ ընտրվելու մասին ընդհանուր ժողովի որոշման պատճենը պետք է հանձնվի ընկերության խորհրդի անդամին
(կանոնադրության 54-րդ կետ):
Ընկերության խորհրդի անդամը պարտավոր է պահպանել ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիքը
(կանոնադրության 56-րդ կետ):
Ընկերության խորհրդի նիստը համարվում է իրավասու, եթե նիստին ներկա է բաժնետերերի 51 տոկոսը տնօրինողի ներկայացուցիչը: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի ներկա անդամներն ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք
(կանոնադրության 57-րդ կետ):
Ընկերության խորհուրդը բաժնետերերի ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ընկերության կառավարման բարձրագույն գործադիր մարմինն է, որը լուծում է ընկերության գործունեության բոլոր հարցերը, բացի բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը պատկանող հարցերից
(կանոնադրության 58-րդ կետ):
Ընկերության խորհրդի իրավասություններն են`
ա) ընկերության հեռանկարային զարգացման ուղղությունների և ծրագրերի ներկայացումը բաժնետերերի ընդհանուր ժողովին.
բ) ընկերության գործադիր տնօրենի, նրա տեղակալների և գլխավոր հաշվապահի պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը.
գ) ընկերության բաժնետերերի հերթական և արտահերթ ընդհանուր ժողովների հրավիրումը.
դ) ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքի ձևավորումը.
ե) ընդհանուր ժողովի օրակարգի ձևավորումը.
զ) ընկերության գործադիր տնօրենի գործունեության վերահսկումը.
է) ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգի, դուստր ձեռնարկությունների և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների, ընկերության աշխատողների պաշտոնեական հրահանգների և հաստիքացուցակի հաստատումը
(կանոնադրության 59-րդ կետ):
Ընկերության գործադիր տնօրենը կազմակերպում է ընկերության ընդհանուր ժողովի և ընկերության խորհրդի որոշումների կատարումը և հաշվետու է ընկերության խորհրդին
(կանոնադրության 60-րդ կետ):
Ընկերության գործադիր տնօրենը`
ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները.
բ) առանց լիազորագրի գործում է ընկերության անունից.
գ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.
դ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
ե) տալիս է լիազորագրեր.
զ) բանկային հիմնարկներում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.
է) ընկերության խորհրդի հաստատմանն է ներկայացնում ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգը, դուստր ձեռնարկությունների և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, ընկերության ղեկավար աշխատողների պաշտոնեական հրահանգները, հաստիքային ցուցակները.
ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ և ստուգում դրանց կատարումը.
թ) ապահովում է աշխատողների կողմից աշխատանքային ներքին կարգապահական կանոնների ապահովումը.
ժ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և ազատում աշխատանքից ընկերության աշխատողներին.
ի) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ
(կանոնադրության 61-րդ կետ):
Ընկերության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը)
(կանոնադրության 62-րդ կետ):
Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) անդամներն ընտրվում են ընկերության բաժնետերերի թվից: Վերահսկիչ հանձնաժողովի կազմում չեն կարող ընտրվել ընկերության խորհրդի անդամները, գործադիր տնօրենը և գլխավոր հաշվապահը:
Վերահսկիչ հանձնաժողովի նախագահն ընտրվում է այդ հանձնաժողովի կողմից` փակ քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Ընկերության խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, գլխավոր տնօրենի տեղակալները, գլխավոր հաշվապահը չեն կարող լինել վերահսկիչ հանձնաժողովի անդամներ
(կանոնադրության 63-րդ կետ):
Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) ընդհանուր ժողովի հանձնարարությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, կամ ընկերության առնվազն 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետերերի պահանջով, կամ խորհրդի կողմից սահմանված ժամկետում իրականացնում է ընկերության գործունեության ստուգում
(կանոնադրության 64-րդ կետ):
Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) իրավունք ունի ընկերության աշխատողներից պահանջելու անհրաժեշտ նյութեր և բացատրություններ
(կանոնադրության 65-րդ կետ):
Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) ըստ ընկերության տարեկան հաշվետվության և հաշվեկշռի կազմում է վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) հաշվետվություն: Առանց այդ հաշվետվության ընկերության հաշվեկշիռը բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ենթակա չէ հաստատման:
Հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընկերության ընդհանուր ժողովի և խորհրդի կողմից նախատեսված տվյալները
(կանոնադրության 66-րդ կետ):
Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) պարտավոր է ընկերության գործունեության ստուգումների ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բաժնետերերի շահերի կոպիտ խախտումների դեպքերում ընկերության խորհրդին առաջարկել արտահերթ ընդհանուր ժողովի գումարում
(կանոնադրության 67-րդ կետ):
3.7. Ընկերության գործունեության տեսակներն են.
3.8. Այլ դրույթներ, որոնք սահմանվում են տվյալ ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
___________________:
3.9. Ընկերությունն ստեղծվում է ձեռնարկության սեփականաշնորհման միջոցով որպես բաց բաժնետիրական ընկերություն և հանդիսանալու է սեփականաշնորհվող ձեռնարկության իրավահաջորդը:
4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
4.1. Ընկերության կանոնադրական հիմնադրամը բաղկացած է ______ հատ սովորական անվանական բաժնետոմսերից, յուրաքանչյուրը _______ դրամ անվանական արժեքով և կազմում է ընդամենը _______ դրամ:
4.2. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի քանակը կազմում է _______ հատ, յուրաքանչյուրը ______ դրամ անվանական արժեքով (բաժնետոմսերի ընդհանուր քանակի ______ տոկոսը):
4.3. Աճուրդային վաճառքի է առաջարկված պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի նախնական քանակի 100 տոկոսը (_____ հատ բաժնետոմս):
4.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը և բաժնետոմսերի անվանական արժեքը սահմանվում են ՀՀ կառավարության 199 թ. թիվ ______ որոշմամբ: Յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է ______ դրամ:
4.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը, անկախ աճուրդի արդյունքներից, մնում է անփոփոխ և հավասար է սույն ազդագրում նշված չափին:
4.6. Սեփականաշնորհման միջոցով բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելուց հետո ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխությունները կատարվում են բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
5.1. Պետական ձեռնարկության բաժնետոմսերի տեղաբաշխումը բաց աճուրդային վաճառքի ձևով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» թիվ 197 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
5.2. Աճուրդի առարկա են հանդիսանում սեփականաշնորհվող ձեռնարկության պետական բաժնեմասի բաժնետոմսերը, որոնք առաջարկվում են վաճառքի կանոնադրական հիմնադրամի 10 տոկոսի չափի վաճառքի միավորներով (այսուհետև` լոտեր):
Աճուրդի է հանվում ______ հատ վաճառքի միավոր (լոտ):
Յուրաքանչյուր վաճառքի միավոր (լոտ) բաղկացած է ______ հատ բաժնետոմսից, ______ դրամ ընդհանուր արժեքով:
5.3. Աճուրդն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից ստեղծված հանձնաժողովը, որը կազմված է 3 անդամից:
5.4. Բաժնետոմսերի բաց աճուրդային վաճառքին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, օտարերկրյա անձինք:
5.5. Պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները կարող են մասնակցել աճուրդին ընդհանուր հիմունքներով:
5.6. Ինվեստիցիոն հիմնադրամների կողմից գնված բաժնետոմսերի քանակը չի կարող գերազանցել բաժնետոմսերի ընդհանուր քանակի 40 տոկոսը:
5.7. Աճուրդի մեկ մասնակիցը չի կարող գնել 9-ից ավելի վաճառքի միավոր (լոտ), ընդ որում, եթե նա գնում է առաջին վաճառքի միավորները (լոտերը), ապա չի կարող մասնակցել վերջին լոտի աճուրդին:
5.8. Աճուրդի ժամանակ չվաճառված վաճառքի միավորները (լոտերը) հանդիսանում են պետական սեփականություն և տնօրինվում են համապատասխան նախարարության կամ վերադաս պետական կառավարման մարմնի կողմից:
5.9. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հետագա վաճառքը կարող է իրականացվել առաջին աճուրդից հետո ոչ պակաս քան երկամսյա ժամկետում:
5.10. Աճուրդն իրականացվում է սույն ազդագրի հրապարակումից հետո 30-րդ օրը:
(փոփ. 13.09.96 N 295 որոշում)
5.11. Բաց աճուրդին մասնակցել ցանկացողները ձեռք են բերում մուտքի տոմս` հինգ հազար դրամ արժողությամբ, որին կցվում են վաճառվող արժեթղթերի մասին տեղեկատվություն պարունակող գնացուցակ և մասնակցի հերթական համարով քարտ:
5.12. Գնորդներն աճուրդը կազմակերպողի հաշվարկային հաշվին մուծում են կանխավճար` վաթսուն հազար դրամ արժողությամբ (դրամով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատով):
Աճուրդի այն գնորդներին, որոնք վաճառքի միավորներ (լոտեր) ձեռք չեն բերում, կանխավճարը վերադարձվում է մասնակցի գրավոր պահանջով` համապատասխան վճարման միջոցով` դիմելուց հետո տասն օրվա ընթացքում:
Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը աճուրդի մասնակցության վճարը (կանխավճար) մասնակցի կողմից մեկ ամսվա ընթացքում հետ չպահանջվելու դեպքում փոխանցել սեփականաշնորհման հատուկ հաշվին:
(խմբ. 13.09.96 N 295 որոշում)
5.13. Աճուրդի կանոնները խախտելու, ինչպես նաև, գնված վաճառքի միավորի (լոտի) 10 տոկոսի չափով գումարը տեղում դրամով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատով 30 րոպեի ընթացքում չմուծելու դեպքերում կանխավճարը չի վերադարձվում և համարվում է, որ գնորդը հրաժարվել է արժեթղթերի ձեռքբերումից, իսկ տվյալ լոտի վաճառքն սկսվում է նորից:
(խմբ. 13.09.96 N 295 որոշում)
5.14. Գնված վաճառքի միավորների (լոտերի) արժեքի մնացած մասը վճարվում է սեփականաշնորհման սերտիֆիկատով կամ դրամով, Հայխնայբանկում բացված համապատասխան հաշվին, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման հաջորդ աշխատանքային օրը, հակառակ դեպքում աճուրդում մասնակցի կողմից վճարված 10 տոկոս գումարը չի վերադարձվում:
Աճուրդում մասնակցի կողմից վճարված 10 տոկոս գումարը Հայխնայբանկի համապատասխան հաշվին է մուծում աճուրդը կազմակերպողը:
(խմբ. 13.09.96 N 295 որոշում)
5.15. Յուրաքանչյուր գնորդ, ձեռք բերելով մեկ մուտքի տոմս և վճարելով մեկ կանխավճար, կարող է մասնակցել միայն տոմսում նշված ձեռնարկության աճուրդին:
5.16. Բաց աճուրդի արդյունքների մասին պաշտոնական տեղեկատվությունը սահմանված կարգով հրապարակվում է վարչության կողմից արդյունքներն ամփոփվելուց հետո` 7 օրվա ընթացքում:
6. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ
6.1. Սույն ազդագրով տեղաբաշխված բաժնետոմսերն ազատ շրջանառության իրավունքով սովորական բաժնետոմսեր են: Բաժնետոմսերի սեփականատերերը կարող են իրենց հայեցողությամբ տնօրինել իրենց բաժնետոմսերն առանց ընկերության համաձայնության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.2. Յուրաքանչյուր բաժնետոմս բաժնետերերի ընդհանուր ժողովում սեփականատիրոջը տալիս է մեկ ձայնի իրավունք:
6.3. Ընկերության կողմից բաժնետերերի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.4. Ընկերության գործունության արդյունքում ստացված շահույթից սահմանված կարգով բաժնետերերին վճարվում են շահաբաժիններ (դիվիդենտներ): Շահաբաժինների հաշվարկման և վճարման կարգը որոշում է բաժնետերերի ընդհանուր ժողովը:
6.5. Շահաբաժինները վճարվում են հետևյալ հասցեով` _____________________________, եթե այլ բան չի նախատեսվում բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
6.6. Շահաբաժինները վճարվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով: Մեկ բաժնետոմսին հասանելիք շահաբաժնի չափը որոշվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերության տրամադրության տակ մնացող շահույթից ընկերության շահաբաժինների ֆոնդի մեծությունը բաժանելով շրջանառության մեջ գտնվող սովորական անվանական բաժնետոմսերի քանակի վրա:
6.7. Բաժնետիրական ընկերությունը բաժնետերերին չի վճարում այլ շահաբաժիններ, բացի այն շահաբաժիններից, որոնք գոյանում են բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետևանքով ստացված շահույթներից:
6.8. Ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համաձայն կանոնադրության թողարկել այլ արժեթղթեր: Ընկերության պարտավորությունների դիմաց բաժնետերերը պատասխանատվություն են կրում միայն իրենց պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքի չափով:
6.9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների և սույն թողարկման ազդագրով հրապարակված տեղեկությունների ճշտության համար: