Գլխավոր տեղեկություն
Համար
N 105
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.1996-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
10 ապրիլի 1996 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 1996 թվականի N 105

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանման մասին» N 615 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մաքսատուրք չի սահմանվում ներմուծվող այն ապրանքների համար, որոնց ծագման երկրները Հայաստանի Հանրապետության հետ կազմում են ազատ առևտրի գոտիներ կամ մաքսային միություններ».

բ) որոշման 11-րդ կետում 0,15 տոկոս դրույքաչափը սահմանել 0,3 տոկոս.

գ) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի N 615 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 39 որոշումը:

3. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի մայիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1993 թվականի
դեկտեմբերի 6-ի N 615 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Ապրանքի
ծածկագիրն
ըստ ԱՏԳ
ապրանքային
անվանացանկի

Ապրանքի համառոտ անվանումը

Ներմուծման մաքսատուրքի
դրույքաչափը
(ներմուծվող ապրանքի
մաքսային արժեքի նկատմամբ`
տոկոսով)

Արտահանման մաքսատուրքի
դրույքաչափը
(արտահանվող ապրանքի
մաքսային արժեքի նկատմամբ`
տոկոսով)

1

2

3

4

01 Կենդանի կենդանիներ

0

0

02 Միս և մսի այլ ենթամթերքներ

այդ թվում`

0

0

0210

մսի այլ ենթամթերքներ

0

0

03 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ

այդ թվում`

0

0

0305 30 900

ապխտած ձուկ, ներառյալ

ապխտած ձկան անոսկոր միս

10

0

04 Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու

0

0

05 Այլ տեղում չհիշատակված կենդանական ծագում ունեցող նյութեր

10

0

06 Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի համանման այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ

10

0

07 Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ

0

0

08 Ուտելի պտուղներ, ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ ու կճեպներ

10

0

09 Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ

10

0

10 Հացահատիկ

0

0

11 Ալրաղացային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ

0

0

12 Ձիթատուների սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և կեր

0

0

13 Դոճխեժ, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական նյութեր ու լուծամզուքներ (էքստրակտներ)

0

0

14 Հյուսածո արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ բուսական նյութեր

0

0

15 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր

0

0

16 Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից արտադրանք

այդ թվում`

0

0

1601 00 990

ապխտած և կիսաապխտած երշիկ

10

0

1604 30 100

խավիար

10

0

1604 30 900

խավիարի փոխարինողներ

10

0

1605

խեցգետնանմաններից,

կակղամորթներից և ջրային այլ

անողնաշարավորներից պատրաստի

կամ պահածոյացված արտադրանք

10

0

17 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն

այդ թվում`

0

0

1704 10 000

ծամոն

10

0

18 Կակաո և կակաոյից պատրաստված մթերքներ

10

0

19 Հացահատիկներից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստվող մթերք, հրուշակեղեն

այդ թվում`

0

0

1905 30

քաղցր թխվածքաբլիթ, վաֆլի

10

0

20 Բանջարեղենի վերամշակումից ստացվող մթերք

այդ թվում`

0

0

2006, 2008

շաքարով կամ առանց շաքարի

պահածոյացված պտուղներ և բույսերի

այլ ուտելի մասեր

10

0

2007

ջեմեր, ժելե, մարմելադներ

10

0

2009

մրգահյութեր, բանջարեղենային

հյութեր (առանց սպիրտի ու շաքարի) և

այլն

10

0

21 Տարբեր տեսակի սննդամթերք

այդ թվում`

10

0

2102

դրոժներ

0

0

22 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

10

0

23 Սննդարդյունաբերության մնացուկներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր

այդ թվում`

0

0

2309 10

կենդանիների (շների և կատուների)

համար կերեր

10

0

24 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ

այդ թվում`

10

0

2401

ծխախոտի հումք

0

0

25 Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ

0

0

26 Հանքաքար, խարամ, մոխիր

0

0

27 Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումինացված հանքաքարեր, հանքաքարային մոմ

այդ թվում`

0

0

2710 00 250

բենզին

0

0

2710 00 590

դիզելային վառելիք

0

0

28 Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք և հազվագյուտ հողային մետաղների օրգանական և անօրգանական միացություններ, ռադիոակտիվ տարրեր (էլեմենտներ) կամ իզոտոպներ

0

0

29 Օրգանական քիմիական միացություններ

0

0

30 Դեղագործական արտադրանք

0

0

31 Պարարտանյութեր

0

0

32 Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, պիգմենտներ և այլ ներկանյութեր, ներկեր ու լաքեր, մածիկ և մաստիկա, թանաք (տպագրական ներկեր)

0

0

33 Եթերային յուղեր և էսենցիաներ

այդ թվում`

0

0

3303-3306

պարֆյումերային, կոսմետիկական և

հարդարանքի այլ միջոցներ

10

0

34 Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական նյութեր, լվացող և օծող միջոցներ, արհեստական և պատրաստի մոմեր, մաքրող և փայլեցնող միջոցներ, ատամնաբուժական նպատակներով օգտագործվող ատամնաբուժական մոմ և գիպսե այլ հիմնանյութեր

այդ թվում`

10

0

3401

օճառ

0

0

3402

մակերեսային-ակտիվ օրգանական

նյութեր, լվացող և օծող միջոցներ

0

0

3406

մոմեր

0

0

35 Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ)

0

0

36 Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի

այդ թվում`

0

0

3604

հրավառելիք (ֆեյերվերկներ)

ազդանշանային և անձրևային

հրթիռներ, հակամառախուղային

ազդարարներ

10

0

37 Լուսանկարչական ապրանքներ, կինոապրանքներ

10

0

38 Քիմիական այլ արտադրանք

10

0

39 Պլաստմասսաներ և պլաստմասսայե իրեր

այդ թվում`

0

0

3924

խոհանոցային և ճաշի սպասք, տնային

օգտագործման այլ առարկաներ

10

0

40

Կաուչուկ և ռետինե իրեր
այդ թվում`

0

0

4011 10 000

մարդատար ավտոմեքենաների դողեր

10

0

4012 10 900

վերականգնված կամ օգտագործված

ավտոդողեր

10

0

4013 10 100

մարդատար ավտոմեքենաների դողերի

ռետինե օդախցիկներ

10

0

4015 19 100,
4015 19 900
4015 90 000
4016 91 000

4016 92 000

ռետինե տնտեսական

և այլ ձեռնոցներ

հագուստի ռետինե այլ արտադրանք

հատակի ռետինե գորգիկներ,

ծածկոցներ

ռետին (լաստիկ)


10
10

10
10


0
0

0
0

41 Կաշեհումք և կաշի

0

0

42 Կաշվե արտադրանք

10

0

43 Մորթեղեն, մորթու հումք, արհեստական մորթի

այդ թվում`

0

0

4303

մորթե հագուստեղեն

10

0

44 Բնափայտ և փայտե արտադրանք

այդ թվում`

0

0

4414

նկարների, հայելիների և նմանատիպ

այլ առարկաների շրջանակներ

10

0

4419

խոհանոցային իրեր

10

0

4420

փորագրված փայտյա իրեր

10

0

4421

փայտյա այլ առարկաներ

10

0

45 Խցան և խցանե իրեր

10

0

46 Ծղոտից, հյուսելու այլ նյութերից արտադրանք

10

0

47 Ցելյուլոզա, թղթի հումք

0

0

48 Թուղթ, ստվարաթուղթ

0

0

49 Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական այլ արտադրանք

0

0

50 Մետաքս և մետաքսե արտադրանք

10

0

51 Բուրդ և բրդյա արտադրանք

0

0

52 Բամբակ

0

0

53 Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և կտորներ

0

0

54 Քիմիական թելեր

0

0

55 Քիմիական շտապելե թելեր

0

0

56 Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ

0

0

57 Գորգեր

10

0

58 Հատուկ կտորներ, խավավոր կտորներ, գոբելեն, ժանյակներ

10

0

59 Որոշակի ծածկույթով ներծծված տեքստիլ արտադրանք

0

0

60 Տրիկոտաժ

0

0

61 Տրիկոտաժե հագուստեղեն

10

0

62 Տեքստիլ հագուստեղեն (բացի տրիկոտաժեղենից)

10

0

63 Պատրաստի տեքստիլ այլ արտադրանք

10

0

64 Կոշիկ

այդ թվում`

10

0

6406

կոշիկի մասեր

0

0

65 Գլխարկներ

10

0

66 Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ

10

0

67 Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ

10

0

68 Քարե, գիպսե, ցեմենտե, ազբեստե, փայլարե արտադրանք

10

0

69 Խեցեգործական արտադրանք

10

0

70 Ապակի և ապակյա արտադրանք

այդ թվում`

0

0

7013

ճաշի և խոհանոցի սպասք

10

0

7016

ապակե սալիկներ, աղյուսներ և

դեկորատիվ նպատակների համար այլ

իրեր

10

0

7018

ապակուց պատրաստված

զարդարանքներ

10

0

71 Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, թանկարժեք իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ

այդ թվում`

0

0

7113

ոսկերչական իրեր և թանկարժեք

մետաղներից պատրաստված

դրանց մասերը

10

0

7114

ոսկյա և արծաթյա իրեր, թանկարժեք

մետաղներից պատրաստված

դրանց մասերը

10

0

7115

թանկարժեք մետաղներից

պատրաստված այլ իրեր

10

0

7117

զարդեղեն (բիժուտերիա)

10

0

7118

դրամներ

10

0

72 Սև մետաղներ

0

0

73 Սև մետաղից պատրաստված արտադրանք

0

0

74 Պղինձ և պղնձե արտադրանք

այդ թվում`

0

0

7417 սննդի պատրաստման կենցաղային սարքեր

10

0

7418

խոհանոցային պարագաներ և

կենցաղային այլ իրեր

10

0

75 Նիկել և նիկելից պատրաստված արտադրանք

0

0

76 Ալյումին և ալյումինե արտադրանք

այդ թվում`

0

0

7615

խոհանոցային և կենցաղային այլ իրեր

10

0

7616

ալյումինե այլ իրեր

10

0

78 Կապար և կապարե արտադրանք

0

0

79 Ցինկ և ցինկե արտադրանք

0

0

80 Անագ և անագե արտադրանք

0

0

81 Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղախեցեղեն և դրանցից պատրաստված արտադրանք

0

0

82 Գործիքներ, դանակներ, գդալներ, պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից

այդ թվում`

0

0

8215 դանակներ, գդալներ, պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից

10

0

83 Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր

այդ թվում`

0

0

8303

զրահապատ սեյֆեր, չհրկիզվող

պահարաններ

10

0

84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ

0

0

85 Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող սարքավորումներ, հեռուստասարքավորումներ, ընդունիչ և հաղորդիչ սարքավորումներ

այդ թվում`

0

0

8509

էլեկտրատեխնիկական կենցաղային

մեքենաներ

10

0

8510

էլեկտրասափրիչներ և մազեր կտրող

էլեկտրական մեքենաներ

10

0

8517 10 000

հեռախոսային ապարատներ

10

0

8518

խոսափողեր և բարձրախոսներ

10

0

8519

էլեկտրանվագարկիչ հարմարանքներ

10

0

8520

մագնիտոֆոններ և ձայնագրող այլ

սարքավորումներ

10

0

8521

տեսագրող և տեսավերարտադրող

սարքավորումներ

10

0

8522

8519-8521 խմբերում նշված

սարքավորումների բաղադրիչներ

10

0

8523, 8524

ձայնագրող ժապավեններ և

սկավառակներ

10

0

8527

ռադիոընդունիչներ

10

0

8528

հեռուստացույցներ

10

0

8529

8527, 8528 խմբերում նշված

սարքավորումների բաղադրիչներ

10

0

8540

հեռուստատեսային

էլեկտրոնաճառագայթային

խողովակներ

10

0

86 Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ և այլ սարքավորումներ

0

0

87 Տրանսպորտային միջոցներ (բացի երկաթուղայինից)

այդ թվում`

10

0

8702

ոչ պակաս 10 ուղևոր (վարորդի հետ

միասին) տեղափոխող

ավտոմեքենաներ,

այդ թվում` ավտոբուսներ

0

0

8703 90 100

էլեկտրական շարժիչով

ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ)

0

0

8704

բեռնատարներ

0

0

8713

հաշմանդամների սայլակներ

0

0

88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և այլն

0

0

89 Նավեր, նավակներ և լուղարկող այլ միջոցներ

0

0

90 Օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, բժշկական և վիրաբուժական սարքավորումներ ու գործիքներ

0

0

91 Ժամացույցներ և ժամացույցների մասեր

այդ թվում`

10

0

9108-9112,
9114
Ժամացույցների մասեր

0

0

92 Երաժշտական գործիքներ, դրանց բաղադրիչներ

0

0

93 Զենք և զինամթերք

0

0

94 Կահույք, անկողնային պարագաներ, լուսավորիչներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ

այդ թվում`

10

0

9402

բժշկական կահույք

0

0

9406

հավաքովի շինարարական

կառուցվածքներ

0

0

95 Խաղալիքներ, մարզական հարմարանքներ

այդ թվում`

0

0

9504, 9508

զվարճացնող խաղեր, կարուսելներ,

ատրակցիոններ, հրաձգարաններ և այլն

10

0

96 Տարբեր տեսակի պատրաստի իրեր

10

0

97 Արվեստի գործեր *)

-

-

 

______________

*) Արվեստի գործերի արտահանումը և ներմուծումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 105
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան