ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 1995 թվականի N 195
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության սպայական կազմի վրա տարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 185 որոշմամբ հաստատված կանոնադրության գործողությունը:
2. Սահմանել, որ ՀՀ կառավարության 1992 թվականի մարտի 30-ի N 185 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրության 7, 11, 13-15, 18-22, 25-27, 31, 34-35, 37-38, 42, 46, 52, 56, 58-63, 66, 73, 75, 78-81, 83-84, 90-94, 96, 99-րդ կետերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և նրա տեղակալների իրավունքները տրվում են համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետին և նրա տեղակալներին:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության և նրա համակարգի սպայական կազմի մյուս պաշտոնատար անձանց իրավունքները` նշված կանոնադրությամբ նախատեսված այլ պաշտոնատար անձանց իրավունքների համապատասխանությամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետը` հաշվի առնելով պետվարչության համակարգի կազմակերպական կառուցվածքը և ծառայությունը դրանցում:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` երկամսյա ժամկետում ընդունել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությունը կիրառելու կարգի մասին հրահանգ:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության համակարգի սպայական կազմի թվաքանակի հաշվին, առանց լրացուցիչ ֆինանսական հատկացումների, զինծառայողներով համալրել պետական վարչության կենտրոնական ապարատի հետևյալ պաշտոնները`
պետի առաջին տեղակալ |
- | գնդապետ, գեներալ-մայոր, |
օպերատիվ կառավարման բաժնի պետ |
- |
|
օպերատիվ կառավարման բաժնի ավագ սպա |
- | մայոր, փոխգնդապետ, |
կոորդինացիոն բաժնի պետ |
- | գնդապետ, |
կոորդինացիոն բաժնի ավագ սպա |
- | մայոր, փոխգնդապետ: |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |