Գլխավոր տեղեկություն
Համար
N 396
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
30.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 1993 թվականի N 396

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՎ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զինվորական դատախազության մարմինները ծառայողական շենքերով, տրանսպորտային միջոցներով և հանդերձանքով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Գյումրիի և Գուգարքի կայազորներում Ռուսաստանի Դաշնության զինվորական դատախազությունների նախկին շենքերն իրենց օժանդակ հարմարություններով տրամադրել Գյումրիի և Գուգարքի կայազորների զինվորական դատախազություններին:

2. Սիսիանի շրջանի զինվորական կոմիսարիատի չօգտագործվող կցաշենքը տրամադրել Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի շենքի 2-րդ հարկի մեկուսացված հատվածն ու շենքի բակում գտնվող ավտոտնակներից 2-ը տրամադրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կենտրոնական ապարատին:

4. Պատգամավորների Երևանի և Սևանի քաղխորհուրդների գործկոմներին` մեկամսյա ժամկետում լուծել Երևանի և Սևանի կայազորների զինվորական դատախազություններին ծառայողական շենքերով ապահովելու հարցը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությանը տրամադրել մարդատար 7 ավտոմեքենա:

Նշված ավտոմեքենաներն ապահովել վառելանյութով` պաշտպանության նախարարության վարչությունների և բաժինների համար նախատեսված նորմաների սահմաններում.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության սպայական և ենթասպայական կազմը (38 մարդ) անհրաժեշտ հանդերձանքով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան