ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2010 թվականի N 35-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել հայ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված հունվարի 25-ի N 35-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ 125-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
| Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար |
| Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
| Տ. Վարդապետյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
| Շ. Թորոսյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
| Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Հարությունյան | - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
| Լ. Անանյան | - Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ) |
| Վ. Բարխուդարյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար |
| Է. Միլիտոնյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հրատարակչական գործերի գործակալության պետ |
| Ա. Իսահակյան | - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն |
| Հ. Բախչինյան | - «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն |
| Ա. Վիրաբյան | - «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն |
| Վ. Գաբրիելյան | - գրականագետ (համաձայնությամբ) |
| Ա. Հակոբյան | - «Տերյան» մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Գ. Էմին-Տերյան | - Վահան Տերյանի թոռը, լրագրող (համաձայնությամբ) |
| Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(Հավելվածը լրաց. 17.03.10 N 177-Ա, 21.04.10 N 256-Ա)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |