ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 1991 թվականի N 623
քաղ. Երևան
ԽՍՀՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը վերակազմավորել Հայաստանի պետական ավիաընկերության:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ պրն. Վ. Ամիրբեկյանին` Հայաստանի պետական ավիաընկերության, Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի և ֆինանսների նախարարության հետ համատեղ, մասնագետների ներգրավմամբ, ստեղծել հանձնախումբ և հանձնարարել մեկամսյա ժամկետում`
ա) ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության հետ վարել բանակցություններ Հայաստանի պետական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության իրավասությանը հանձնելու վերաբերյալ.
բ) ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության և շահագրգռված մյուս կազմակերպությունների հետ լուծել Հայաստանի պետական ավիաընկերության սեփականության հարցերը.
գ) մշակել և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի ավիացիայի կառավարման կառուցվածքը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |