ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1992 թվականի N 586
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համակարգի զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը պահպանել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համակարգի զինծառայողների համար նախկինում սահմանված արտոնությունները:
2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության մարմինների զինծառայողներին անվճար օգտվելու քաղաքային, քաղաքամերձ և տեղական հաղորդակցության (մինչև 50 կմ) հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներից (բացի տաքսիից):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև տարիքի, երկարամյա ծառայության, հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով այդ մարմիններից արձակված և 20 ու ավելի օրացուցային տարվա հաշվարկով զինվորական ծառայության ստաժ ունեցող անձինք և նրանց ընտանիքների անդամները բնակարանային ու կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կոյուղի, ջեռուցում) վարձերը վճարում են 50 տոկոս զեղչով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |