«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 1997 թ. N 163
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 159 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական և սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդի և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի կանոնադրությունները հաստատելու մասին» N 159 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 2-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |