ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 1993 թվականի N 208
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության և պատգամավորների Կամոյի քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների առաջարկությունը և Կամո քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Կամոյի պետական համալսարան:
2. Սահմանել, որ Կամոյի պետական համալսարանի ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
3. Պատգամավորների Կամոյի քաղաքային ու շրջանային խորհուրդների գործկոմներին` երկամսյա ժամկետում լուծել Կամոյի պետական համալսարանին ուսումնական և հանրակացարանային շենքեր հատկացնելու և նրա նյութատեխնիկական ապահովման հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` հաստատել Կամոյի պետական համալսարանի կանոնադրությունը և կազմակերպել համալսարանի 1993/94 ուսումնական տարվա ընդունելության քննությունները համապատասխան մասնագիտությունների գծով, համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |