040.0123.060597
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
6 մայիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 1997 թվականի N 123
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի «Պետական ձեռնարկությունների բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու մասին» N 47 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կանոնակարգի 23-րդ կետում «տարբերության 25 տոկոսը բանաձևի տեսքով`
(ԲՔԳ - ԱԿԲ) ≤ 25/100 x (ԲՆՔ-ԱԿԲ)»
բառերը փոխարինել «տարբերության 50 %-ը, բանաձևի տեսքով`
(ԲՔԳ - ԱԿԲ) ≤ 50/100 x (ԲՆՔ - ԱԿԲ),
եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան չի նախատեսված» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |