ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 1994 թվականի N 505
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով բնակչության սոցիալական պաշտպանվածության ապահովման գործում պետական սոցիալական ապահովագրության մուծումների լրիվ և ժամանակին կատարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի կիրարկումն ապահովելու ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 30 որոշումը լրացնել հետևյալ բովանդակության 4-րդ կետով.
«4. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ապահովադիրներից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` ժամանակին չվճարված ապահովագրական մուծման գումարի, ներառյալ ժամանակին չվճարված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տույժի գումարի 0,5 տոկոսի չափով»:
Այդ կապակցությամբ որոշման 4-րդ կետը համարել 5-րդ կետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |