«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 1996 թվականի N 331
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 41 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակները, հաշվառման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 41 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակների, հաշվառման կարգի և պայմանների 3-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) պետական և սահմանված կարգով լիցենզիա ստացած ոչ պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում, քոլեջներում, ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման ու վերաորակավորման դպրոցներում և դասընթացներում ցերեկային ուսուցման ժամանակաշրջանը:
1996/97 ուսումնական տարվանից ցերեկային ուսուցման ժամանակաշրջանը հաշվառվում է աշխատանքային ստաժում, եթե սովորողը մինչև նշված ուսումնական հաստատություններ ընդունվելն ունեցել է առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 11-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |