ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 1994 թվականի N 233
քաղ. Երևան
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ, և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666 որոշմամբ սահմանված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Փախստականների և բռնագաղթածների ժամանակավոր կացարանների (հյուրանոցների, հանրակացարանների, հանգստյան տների, պանսիոնատների, առողջարանների) էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների 1993 թվականի պարտքերի վճարումը կատարել 1993 թվականի համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված սակագներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |