ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 1994 թվականի N 202
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՆՔՆԱՐԺԵՔՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը սահմանել նախորդ հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և այլ նյութական արժեքների իրացումից ստացված հասույթի 0,5 տոկոսը:
Նշված առավելագույն չափից ավելի գործուղման ծախսերը կատարվում են ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի կամ նպատակային այլ մուտքերի հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |