ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 1994 թվականի N 55
քաղ. Երևան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ, ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԻԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին`
ա) վավերացման կամ միացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացվող բոլոր տեսակի միջազգային պայմանագրերին, կոնվենցիաներին և համաձայնագրերին կից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թույլատրված առանձին դեպքերի) ներկայացնել դրանց հայերեն թարգմանված օրինակները, իսկ վավերացման կամ միացման հրատապության դեպքում` այդ պայմանագրերի, կոնվենցիաների և համաձայնագրերի հայերեն համառոտ բովանդակությունը` նշելով հայերեն թարգմանված օրինակը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կոնկրետ ժամկետը.
բ) միջազգային պայմանագրերը, կոնվենցիաները և համաձայնագրերը նախապատրաստել և ստորագրել դրանց հայերեն օրինակների առկայության դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել վավերացման կամ միացման համար ներկայացվող միջազգային պայմանագրերին, կոնվենցիաներին և համաձայնագրերին կից հայերեն թարգմանված օրինակների առկայությունը, անհրաժեշտության դեպքում դրանք պահանջելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններից, պետական վարչություններից և գերատեսչություններից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |