ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 1994 թվականի N 33
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատողների թվաքանակը` 272 միավոր:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման 6-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում տասնմեկերորդ վարչություն ստեղծելու մասին» N 346 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Տնտեսագիտական վարչություն | |
Կադրերի և պետական կառուցվածքների վարչություն | |
Տարածքային կառավարման վարչություն | |
Սոցիալական քաղաքականության վարչություն | |
Իրավաբանական վարչություն | |
Արտաքին կապերի վարչություն | |
Տասներորդ վարչություն | |
Վերահսկողության վարչություն | |
Տնտեսության օպերատիվ կառավարման վարչություն | |
Քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչություն | |
Պարենի վարչություն | |
Տնտեսական վարչություն | |
Վարչապետի աշխատակազմ | |
Փոխվարչապետի, պետական նախարարների աշխատակազմեր | |
Մամուլի ծառայություն | |
Ընդհանուր բաժին | |
Արձանագրային բաժին | |
Առաջին բաժին | |
Քաղաքացիների նամակների և ընդունելության բաժին | |
Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին | |
Տեղեկատվության մշակման բաժին | |
ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խումբ | |
Արխիվ | |
Գրադարան | |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |