ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 1992 թվականի N 424
քաղ. Երևան
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և, հաշվի առնելով անցումը ազատ շուկայական հարաբերությունների, թույլատրել 1992 թվականի օգոստոսի 1-ից անձնական օգտագործման բոլոր մակնիշների մարդատար ավտոմեքենաների և դրանց թափքերի ազատ վաճառք` շուկայական հարաբերություններին բնորոշ պահանջարկի և առաջարկի սկզբունքներին համապատասխան գներով:
2. Հանձնարարել «Հայավտոսերվիս» հանրապետական ձեռնարկությանը, «Իժմաշ» պետական ձեռնարկության Հայաստանի «Իժավտոմոտոտեխսպասարկում» կայանին և առաջարկել «Արարատ-Լադա» բաժնետիրական ընկերությանը`
ա) մշակել և իրականացնել անձնական օգտագործման ավտոմեքենաների և դրանց թափքերի ազատ վաճառքի կազմակերպական միջոցառումներ, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության միջոցով ապահովելով լայն հրապարակայնություն ավտոմեքենաների և թափքերի առկայության ու գների հարցում.
բ) 1990-1991 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության և պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների բաշխմամբ, ինչպես նաև տարբեր վիճակախաղերով շահած և 1982 թվականի շահած փոխառություններով ավտոմեքենաներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներին ավտոմեքենաները վաճառել առաջնահերթ կարգով` ազատ շուկայական գներով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության դրամաիրային վիճակախաղերի շահումներով, ինչպես նաև պետությանը հանձնված գյուղատնտեսական մթերքների դիմաց ավտոմեքենաներ ստանալու իրավունք ունեցող անձանց դրանց հատկացման կարգի մասին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխվարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |