ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 1992 թվականի N 422
քաղ. Երևան
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Բյուջետային հիմնարկներում և կազմակերպություններում աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմանման հարցում հստակություն մտցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի հաստատման հետևյալ կարգը`
ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների (տեսչությունների), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կենտրոնական ապարատների, դատախազության և դատական մարմինների, պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) պատգամավորների գյուղական, ավանային և շրջանային ենթակայության քաղաքների խորհուրդների գործկոմների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կարգով հաստատված աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում.
գ) հանրապետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող հիմնարկությունների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են համապատասխան վերադաս կառավարման մարմինները` բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում.
դ) տեղական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեները` բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում:
2. Իրավունք վերապահել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին համապատասխան վերադաս մարմինների կողմից հաստատված աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններն ու պաշտոնեական դրույքների առավելագույն չափերը: Ընդ որում, աշխատանքի վարձատրության գործող պայմաններն ու պաշտոնեական դրույքների սխեմաները պետք է օգտագործվեն աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման համար, հաշվի առնելով պաշտոնեական դրույքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինդեքսավորման գործակիցները:
(2-րդ կետն ուժը կորցրել է 06.07.94 թիվ 292 որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |